ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ» պարբերականը (ISSN 1829-4200) հրատարակվում է ՃՇՀԱՀ Գիտական Խորհրդի որոշմամբ: Հիմնադրվել է 1996թ-ին: Լույս է տեսնում տարին 4 անգամ, ծավալը՝ 15 հոդված:
Պարբերականը համառոտ շարադրվում է Ռուսաստանի Դաշնության ՎՆԻԻՆՏՊԻ «Շինարարություն և ճարտարապետություն» ռեֆերատիվ տեղեկատվական գիտատեխնիկական պարբերականում (ISSN 0233-8440):
Տպագրության են ընդունվում այլ հանդեսներում չտպագրված (օրիգինալ), գիտական նորույթ ունեցող հոդվածներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Պարբերականի բոլոր հոդվածները գրախոսվում են:
Պարբերականում հոդվածների տպագրությունը իրականացվում է անվճար հիմունքներով:
Պարբերականը նախատեսված է ճարտարապետության և շինարարության բնագավառների գիտնականների և մասնագետների համար։
Պարբերականը լուսաբանում է հետևյալ թեմատիկ ուղղությունները՝
- Ճարտարապետություն (ԺԸ.00.01).
- Տեխնիկական գիտություններ.
- Շինարարություն (բոլոր ուղղություններով` Ե.23.01, Ե.23.02, Ե.23.03, Ե.23.05, Ե.23.06)
- Կիրառական երկրաչափություն և ինժեներական գրաֆիկա (Ե.01.01)
- Սարքաշինություն, չափագիտություն և ինֆորմացիոն չափիչ սարքեր (միայն Ե.11.01, Ե.11.15, Ե.11.11 – Տեխնիկական արատորոշման և վերլուծական սարքեր, Ե.11.16- Ինֆորմացիոն-չափիչ համակարգեր և Ե.11.18
- Գիտություններ Երկրի մասին.
- Երկրաբնապահպանություն (ԻԴ.04.01, ԻԴ.04.02 մասնագիտություններով)
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ.
- Մեխանիկա (միայն Ա.02.01, Ա.02.04, Ա.02.05 մասնագիտություններով)
- Տնտեսագիտություն (միայն Ը.00.02, Ը.00.08 մասնագիտություններով).
- Արվեստագիտություն (միայն ԺԷ.00.03 մասնագիտությունով):