НАЦИОНАЛЬНЫЙ УНИВЕРСИТЕТ АРХИТЕКТУРЫ И СТРОИТЕЛЬСТВА АРМЕНИИ

НАЦИОНАЛЬНЫЙ УНИВЕРСИТЕТ АРХИТЕКТУРЫ И СТРОИТЕЛЬСТВА АРМЕНИИ

Университет со 100-летней историей

ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱՐԻՍՏԱԿԵՍԻ

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը՝  19.01.1950թ.

Էլ.փոստը՝ tosar@mail.ru

1.Կրթություն և վերապատրաստում

  • 1967-1972-Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ճարտարապետ-քաղաքաշինարար,
  • 1998 -Շվեդիա Եվլե – կադաստր և երկրատեղեկատվական համակարգեր,
  • 2011-Թբիլիսի-Կայուն տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում.Տեսությունից պրակտիկա,
  • 2013-Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում,
  • 2015-Որակավորումների սեկտորիալ շրջանակ.ռազմավարություն և մեթոդաբանություն.Գերմանիա, Օսնաբրուկի համալսարան,
  • 2016-Մասնագիտական կրթության ելքային արդյունքներ.Բելգիա, Գենտի համալսարան,
  • 2016-Կրթական ծրագրերի մակարդակներ և արդյունքներ-Դանիա, Օրհուսի համալսարան:

      Գործունեության բնագավառները, ուղղությունները-Գիտամանկավարժական գործունեություն, տարածական պլանավորում, ճարտարապետություն, հողային ռեսուրսների կառավարում

 

2.Աշխատանքային գործունեությունը

  • 2013 սեպտ.առ այսօր-  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկան
  • 2009-2013 Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետի դեկանի տեղակալ,  
  • 2008-ից GIZ  Գերմանիայի միջազգային համագործակցություն փորձագետ,
  • 2007-2009 ՄԱԶԾ- աշխատանքային խմբի համակարգող, փորձագետ:
  • 2006-2007 ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական,
  • 2000-2006 ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ,
  • 1995-2000 ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ,
  • 1991-1992 Աշտարակի շրջանի և քաղաքի գլխավոր ճարտարապետ,
  • 1977-1991 Աշտարակի գեղարվեստի դպրոցի տնօրեն,
  • 1974-1977 Աշտարակի գեղարվեստի դպրոցի ուսուցիչ,
  • 1972-1974 «Հայպետնախագիծ»  ինստիտուտ, ճարտարապետ:
  • 1972թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարության ֆակուլտետի ճարտարապետության բաժինը:

 

3.Գիտամանկավարժական գործունեություն

  • 2018թ.Դոկտորական թեզի պաշտպանություն «Տարածական պլանավորման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով,
  • 2013 հոկտ. Դոցենտի գիտական կոչում,
  • 2010 թ. Թեկնածուական թեզի պաշտպանություն «Տարածքային հատակագծման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով
  • 2009-2018թ.թ. քաղաքաշինության հիմնախնդիրներին նվիրված 25 հոդված գիտական պարբերականներում, որոնցից 6-ը՝ միջազգային, 1 ուսումնամեթոդական ձեռնարկ, մենագրություն՝ <Հայաստանի Հանրապետության թույլ յուրացված տարածաշրջանների քաղաքաշինական կայուն զարգացման ուղիները> համահեղինակներ՝ Յու սաֆարյան, Ջ.Մուրադյան, Մ.Դավթյան 2011 թ

 

4.Մասնագիտական հրապարակումներ

  1.    1999-2000թ.թ Քաղաքաշինության բնագավառի պետական քաղաքաշինության տարբեր ասպեկտների վերաբերյալ հոդվածաշար Հայաստանի շինարարների տեղեկագրում,
  2.    2009-2014 թթ.Քաղաքաշինության արդի հիմնախնդիրներին նվիրված հոդվածներ <Ճարտարապետության և շինարարության >ամսագրում
  3.   2011 թ<Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացում, համայնքների խոշորացում, միջհամայնքային համագործակցություն> ՀՀ տարածքային կառավարման         նախարարություն, GIZ, BMZ հրատարակում համահեղինակներ՝ Վ.Մովսեսյան, Էդ Ղազարյան
  4.  2007 թ<Համայնքային գույքի արդյունավետ կառավարման հայեցակարգ> ՄԱԶԾ, ծառայողական օգտագործման համար

 

6.Պաշտոնական փաստաթղթերի մշակման մասնակցություն

  1.  1998-2000 թ.թ

  • <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք և դրա կիրառումն ապահովող 1.5 տասնյակից ավել նորմատիվ-իրավական ակտեր,,
  • <Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին>ՀՀ օրենք
  • Գեոդեզիայի և քարտեզագրության մասին ՀՀ օրենք
  • Փորձագիտական եզրակացություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի որոշ գլուխների վերաբերյալ,

  2.  2001-2006 թ.թ

  • ՀՀ հողային օրենսգիրք և դրա կիրառումն ապահովող նորմատիվային-իրավական ակտեր,
  • <Աշխարհագրական անվանումների մասին ՀՀ օրենք>
  • <Հողերի օգտագործման ու պահպանության նկատմաբ վերահսկողության մասին> ՀՀ օրենք
  • Հողերի կոնսոլիդացիայի ռազմավարության մշակման և փորձնական ծրագրի իրականացման ազգային համակարգող,
  • Փորձագիտական եզրակացություններ ՀՀ անտառային օրենսգրքի, ՀՀ ջրային օրենսգրքի, ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի և այլ օրենքների նախագծերի վերաբերյալ, որոնք առնչություն ունեն քաղաքաշինական գործունեության հետ
  1. 2006-2007 թ.թ. մասնակցություն Շրջական միջավայրի պահպանության գործողությունների 2-րդ ազգային ծրագրի մշակման աշխատանքներին՝ որպես բնական ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի համակարգող ՄԱԶԾ
  2. 2011 թ.Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ  համահեղինակությամբ. Վ.Մովսիսյանի և Էդ Ղազարյանի, GIZ, BMZ, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն.
  3. 2010-12 թ.թ.-ՀՀ Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի և Կոտայքի մարզերի համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների վերաբերյալ ուսումնասիրություններ և առաջարկություններ  համահեղինակությամբ. Վ.Մովսիսյանի և Էդ Ղազարյանի, GIZ, BMZ, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
  4. 2013թ.- Տարածական պլանավորման և հողային տեսուրսների կառավարման ոլորտներում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունների ուսումնասիրություն  GIZ, BMZ, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
  5. 2017թ.ՀՀ  10  խոշորացված համայնքների նկարագրություն GIZ, BMZ, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:

 

7.Հասարակական կազմակերպություններին անդամություն

  • Հայաստանի ճարտարապետների պալատի անդամ, Պալատի արտոնագրման հանձնաժողովի անդամ.
  • Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ:

8.Լեզուների իմացություն

Հայերեն՝ գերազանց, ռուսերեն՝ լավ, գերմաներեն և անգլերեն՝ բավարար:

9.Համակարգչային հմտություններ՝ Microsoft office, Internet.

 

 2,068 просмотров всего,  2 просмотров сегодня