(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Պարտիզպանյան Վիկտորիա Վոլոդյայի

Շինարարության ֆակուլտետի դեկանի տեղակալ

Ծնվել է` 13.08.1963թ.

Էլ. հասցե` vpartizpanyan@nuaca.am

 

 

 

 

Կրթություն

1980-1985թթ.

Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ, հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետ,  որակավորումը` ինժեներ-սիստեմատեխնիկի էլեկտրո-նային հաշվիչ մեքենաների մասնագիտությամբ

2012-2016թթ.

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  հայցորդ Ե.23.04 մասնագիտությամբ 

Մասնագիտական գործունեություն

1985-1988թթ.

«Անի» ԳՆՄ Միկրոէլեկտրոնիկայի ԳՀՏԻ ԱՀԿ մաթեմատիկական ապահովման մշակման բաժին, որպես ինժեներ

1988-1993թթ.

Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Ինքնուրույն նախագծակոնստրուկտորական բյուրոում, որպես ավագ ինժեներ

1993-1994թթ.

ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության էլեկտրաէներգետիկայի վարչությունում, որպես մասնագետ

1994-2011թթ.

Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (նախկին Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ), որպես գիտահետազոտական սեկտորի առաջատար ճարտարագետ, հետագայում վարիչի տեղակալ – գիտաշխատող

2012թ.-ից  առ այսօր 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Շինարարության ֆակուլտետի դեկանի տեղակալ

Այլ տվյալներ

Հրատարակումներ

7 գիտական հոդված

Գիտական գործունեություն

 ՀՀ Ճարտարապետական (տեսություն, պատմություն, հուշարձանների վերակառուցում, արդյունաբերական և քաղաքացիական կառույցներ) և շինարարական (կոնստրուկցիաներ, նյութեր և տեխնոլոգիաներ) համալիրների կայուն զարգացման ուղիների բացահայտում, ճշգրտում, ներդրման առաջարկու-թյունների և հանձնարարականների մշակում` մշտական համակարգային մոնիտորինգի կիրառմամբ (ԳՀ թեմա)

 ՀՀ փոքր և միջին բնակավայրերի քաղաքաշինական զարգացման ռազմավարական ուղղությունների մշակումը (ԳՀ թեմա)

Երևանի ներքաղաքային հանգստի քաղաքաշինական կազմակերպման հիմնահարցերը (0509 ԳՀ թեմա)

ՀՀ քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության արդի վիճակը և զարգացման հեռանկարները (97-80 ԳՀ թեմա)

 Ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարական համալիրի հիմնարար սկզբունկների տեսական հիմքերի մշակումը ՀՀ քաղաքային և գյուղական շրջանների քաղաքացիական և արդյունաբերական շինարարության համար (93-432 ԳՀ թեմա)

«ԵՃՇՊՀ գիտական աշխատությունների ժողովածու»-ի խմբագրական կոլեգիայի անդամ (2005-2011թթ.)

 ԵՃՇՊՀ գիտատեխնիկական խորհրդի անդամ (2010-2012թթ.)

Լեզուների իմացություն

հայերեն`         մայրենի

ռուսերեն`       գերազանց

ֆրանսերեն`    բավարար 

անգլերեն`       լավ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի