ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Վարդանյան Հրաչյա Վոլոդյայի

ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դոցենտ

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը`        01.01.1955

Էլ. փոստը`      hrachya.vardanyan@gmail.com

Կրթություն և վերապատրաստում

  • 1973-1978թթ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի  Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ, Ճարտարապետություն մասնագիտությամբ:
  • 2008թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրով վերապատրաստում:
  • Աշխատանքային գործունեություն
  • 1978-1994թթ. Հայկական ՍՍՀ թեթև արդյունաբերության նախարարության Հատուկ նախագծային կոնստրուկտորական բյուրո, Երևան: Ճարտարապետից մինչև ճարտարապետա-շինարարական բաժնի պետ:
  • 1994-1997թթ.  Հայկական ՍՍՀ թեթև արդյունաբերության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ:
  • 1997-1999թթ.  Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Աջափնյակ համայնքի գլխավոր ճարտարապետ:
  • 1999-2005թթ. ՀՀ, ք.Երևան, քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ բաժնի վարիչ,  Երևանի գլխավոր ճարտարապետի օգնական:
  • 2005թ. առ այսօր «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոս:
  • 2007-2010թթ. Հայաստանի Հանրապետության  կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և տարածքային զարգացման վարչության գլխավոր մասնագետ:
  • 1993թ. առ այսօր «Հրաչյա Վարդանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համահիմնադիր և գլխավոր ճարտարապետ:

Գիտական ուղղվածություն

  • Սեյսմիկ վտանգի չեզոքացման ճարտարապետական բաղադրիչի ուսումնասիրություն;
  • Բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերի նախագծում:
  • Մասնակցությունը ծրագրերին և  գիտահետազոտական աշխատանքներին
  • 1976թ. Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր, Երիտասարդության գեղագիտական դաստիարակության, ակտիվ համերգային գործունեության և կատարողական բարձր վարպետության համար` ԵրՊԻ կամերային նվագախմբի կազմում:
  • 2007թ. Հայաստան Համահայկական հիմնադրամի տենդեր, Լեռնային Ղարաբաղում երկու շրջանային հիվանդանոցների հիմնանորոգման նախագծի պատվեր:
  •  2008-2009թ.թ. ՀՀ քաղաքաշինության նախարարության տենդերներ, 16 դպրոցների և հասարակական շենքերի հիմնանորոգման և վերակառուցման պատվերներ:
  • 2008թ. Սոչիում Իմերեթյան հովտում Օլիմպիական ծրագրերի շրջանակում Հայկական հյուրանոցի միջազգային մրցույթ -/խրախուսական մրցանակ/:
  • 2009թ. Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետի Շնորհակալագիր` հայ ճարտարապետության զարգացման գործում ունեցած ակտիվ մասնակցության, նախագծային բեղմնավոր գործունեության և ստեղծագործական արժանիքների համար:
  • 2010թ. Երևանում  նախկին երիտասարդական պալատի տեղում Interkontinental հյուրանոցային համալիրի մրցույթ:
  • 2013թ. Գյումրիում, Վարդանանց հրապարակում Ամերիա բանկի մասնաճյուղի մասնաշենքի մրցույթ:
  • ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից 2009թ. կազմակերպված ցուցահանդեսում Տարվա լավագույն հասարակական շենքի անվանակարգում Յունիտրանս ինտերնեյշնլ ՍՊԸ   վարչագործարարական շենքի նախագծի`  տարվա լավագույն նախագծի ճանաչում և առաջին կարգի դիպլոմ:
  • 2004-2007թ.թ. Որպես Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան հիմնադրամի ճարտարապետական նախագծման ամբիոնի դասախոս  մասնակցություն   Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում  Ռոմուալդո դել Բիանկո հիմնադրամի կողմից միջազգային ճարտարապետական Workshop-ներին:
  • 2007թ. ՀՀ վարչապետի կողմից շնորհվել է ՀՀ քաղծառայության 2 դասի խորհրդականի դասային աստիճան:
  • 2009թ. մինչև  օրս   Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի հանձնաժողովի անդամ:
  • 2008թ. Հրաչյա Վարդանյանի ճարտարապետական ստեղծագործությունները ներառվել են  ճարտարապետ-հետազոտող Տիգրան Հարությունյանի` ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում 2008թ. պաշտպանած “Стилевые особенности постсоветской архитектуры Армении” ատենախոսության մեջ:
  • 2010թ. նախագծերը ներկայացվել են Վենետիկի 2010թ. Բիեննալեի կատալոգում:
  • 20.12.2012թ. 4 նախագծերը ներկայացվել են   Երևանում ճարտարապետական Փեչաքուչայում /http://youtu.be/eLcvnOquXQY/:
  •  Նախագծերը ներկայացվել են էլեկտրոնային հանդեսներում և կայքերում / “Город и конкурс”, http://www.forma.spb.ru/archiblog/2013/02/23/rachja-vardanian/:  www.forma.spb.ru, архиблог.шу,February 23,2013/:
  • Ծաղկաձորում Հանգստի ու ժամանցի համալիրի  նախագիծը Interesting Engineering  կայքում արժանացել է 1200 օգտատերերի հավանությանը /https://www.facebook.com/photo.php?fbid=287712937965084&set=a.139188862817493.25247.139188202817559&type=3&theater/:
  • 2014թ. Ծաղկաձորում Հանգստի ու ժամանցի համալիրի    նախագիծը Vatikam.com կայքի կազմակերպած միջազգային մրցույթում, Տարվա լավագույն գործ  անվանակարգում արժանացել է   երկրորդ կարգի դիպլոմի   /http://vatikam.com/profiles/1654/:
  • 2016թ Սոչիում Իմերեթյան հովտում Օլիմպիական ծրագրերի շրջանակում Հայկական հյուրանոցի միջազգային մրցույթին   ներկայացրած նախագիծը Vatikam.com կայքի կազմակերպած միջազգային մրցույթում, Օրգանական ճարտարապետություն անվանակարգում արժանացել է. առաջին կարգի դիպլոմի:  / http:vatikam.com/portfolios/11804/:
  • Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան հիմնադրամի ուսանողներ Արշակ Հակոբյանը և Էրեբունի Խաչիկյանը Հրաչյա Վարդանյանի ղեկավարությամբ կատարված նախագծերով առաջին մրցանակներ են ստացել REA միջազգային ուսանողական մրցույթներում:
  • 2001թ. Մյունխենի ճարտարապետական համալսարանի ուսանող Աշոտ Մյունստերի Կասկադ համալիրի վերակառուցման թեմայով դիպլոմային աշխատանքի ղեկավար:
  • 20014-2016թ. ԱՄՆ CH2M HILL INC. հայաստանյան ներկայացուցչության հայտարարած  տենդերում շահել և իրականացրել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Կենտրոնական լաբորատորիայի և Լոռու, Գեղարքունիքի ու Կապանի մարզային լաբորատորիաների նախագծման պատվերը:
  • Մուղնու սբ.Գևորգ եկեղեցու հարևանությամբ Հայկական Կարմիր Խաչի Առողջարարական կենտրոնի համալիր:
  •  Երևանում Մակար Եկմալյան փողոց N16 հասցեում 13-հարկանի բնակելի շենք:
  • Երևանում Մհեր Մկրտչյան փողոց N22 հասցեում 7 հարկանի վարչագործարարական  շենք;
  • Երևանի Մարշալ Բաղրամյան 1-ին փակ. 2 հասցեում բնակելի 9 հարկանի բնակելի շենք:
  • Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում` Թումանյան փողոցում 9 հարկանի բնակելի համալիր :
  • ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Կենտրոնական լաբորատորիա և Լոռու, Գեղարքունիքի ու Կապանի մարզային լաբորատորիաներ:

Տպագրված աշխատանքներ

Լեզուների իմացություն

  • Հայերեն` գերազանց,
  • Ռուսերեն`գերազանց:

Վերջին հրապարակումներ

 2,422 просмотров всего,  2 просмотров сегодня