Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Սաֆարյան Յուրի Աշոտի

Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Հայաստանի վաստակավոր ճարտարապետ

Հայաստանի Հանրապետության Գիտության վաստակավոր գործիչ: Միջազգային Ինժեներական ակադեմիայի (ՄԻԱ) ակադեմիկոս: Հայաստանի Ինժեներական ակադեմիայի (ՀԻԱ)  ակադեմիկոս: Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի (ՌՃՇԳԱ) արտասահմանյան անդամ

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը`  17.09.1937

Հասցեն՝  Երևան,

Հեռախոսները`  +374 93 71-40-40

Էլ. փոստը` science@ysuac.am

Քաղաքացիությունը`  Հայաստանի Հանրապետություն

Կրթություն և վերապատրաստում

  • 1960թ. Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը և ստացել ճարտարապետի որակավորում:
  • 1967թ. Ավարտել է ԳՏՄՀՄԽ ասպիրանտուրան ( Հայաստանի ԳՏՄՀԽ):
  • 1989թ. Ճարտարապետության դոկտոր (1972` Ճարտարապետության թեկնածու) :
  • 1991թ. Պրոֆեսոր:
  • 1987թ. Հայաստանի Վաստակավոր ճարտարապետ:
  • 1994թ. Հայաստանի Ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս:
  • 2000թ.Միջազգային (Մոսկվա) Ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս:
  • 2009թ. Հայաստանի Հանրապետության Գիտության վաստակավոր գործիչ:
  • 2014թ. Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի (ՌՃՇԳԱ) արտասահմանյան անդամ:
  • 1957թ.-ից առ այսօր Պարգևատրվել է նախարարությունների, գերատեսչությունների, ճարտարապետների և շինարարների միությունների ավելի քան 40 մեդալներով  և դիպլոմներով, այդ թվում` միջազգային, համամիութենական և հանրապետական մրցույթներում և ստուգատեսներում:
  • 2002թ. Մովսես Խորենացու անվան մեդալ:
  • 2010թ. ՄԻԱ –ի «Ճարտարագիտական փառք» շքանշանի մեդալ:
  • 2011թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) ոսկե մեդալ:
  • 2012թ. ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալ:

Աշխատանքային գործունեություն

  • 1990թ.-ից առ այսօր ՃՇՀԱՀ` գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1993-ից` ճարտարապետության տեսության,  պատմաճարտարապետական ժառանգության  վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ (համատեղությամբ)., պրոֆեսոր առ 2015թ.: 2015թ.-ից՝ վերոհիշյալ ամբիոնի պրոֆեսոր  համատեղությամբ: Ասպիրանտների գիտական ղեկավար և դոկտորանտների խորհրդատու (պաշտպանել են 25 ճարտ. թեկնածու և դոկտոր):
  • 1967- 1990թթ. ԵրՊԻ՝ դասախոս համատեղությամբ (դասախոսություններ, կուրսային և դիպլոմային նախագծերի ղեկավարում):
  • 1964-1990թթ.Համամիութենական ինստիտուտ «ՀՆԷԿՏԻ»՝ ճարտ. խմբի ղեկավար, նախագծի գլխավոր ճարտարապետ, ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, ինստիտուտի գլխավոր ճարտարապետ:
  • 1957-1964թթ. Հայպետնախագիծ` ճարտարապետի պաշտոնակատար, ճարտարապետ, ավագ ճարտարապետ:

Գիտական ուղղվածություն

  • Ճարտարապետություն,
  • քաղաքաշինություն,
  • շինարարություն:

Մասնակցությունը ծրագրերին և  գիտահետազոտական աշխատանքներին

  • 1957թ. առ այսօր  Հեղինակ է 107  քաղաքաշինական համալիրների, բնակելի և հասարակական շենքերի, այդ թվում`հեղինակային խմբի կազմում`  Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի, Երևանի  «Նորաշեն»  բնակելի զանգվածի, բնակելի շենքերի` Երևանում, Կաունասում (Լիտվա), Կալինինգրադում և Գրոզնիում (ՌԴ), Դարխանում (Մոնղոլիա), Պոդգորիցայում (Մոնտենեգրո), առողջարանային համալիրների` Արզնիում, Գելենջիկում և Տիշկովոյում (ՌԴ), դպրոցների, գիշերօթիկ դպրոցների, մսուր-մանկապարտեզների համալիրների` Երևանում:
  • Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում 21 գիտահետազոտական ծրագրերի և թեմաների հեղինակ, ղեկավար:
  • Ճարտարապետության և քաղաքաշինության արդի խնդիրների վերաբերյալ 58 զեկույց` միջազգային, հանրապետական և համամիութենական սիմպոզիումներում և գիտաժողովներում (Երևան, Ջերմուկ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կիև, Խարկով, Օդեսա, Բաքու, Թբիլիսի, Վիլնյուս, Տալլին, Տաշքենդ, Բելգրադ, Բեռլին, Բուդապեշտ, Դարխան, Դենվեր, Հավաննա, Թեհրան, Մարսել, Ֆլորենցիա, Պեկին):
  • 1963թ. Հայաստանի Ճարտարապետների միության անդամ:
  • 1996թ. Հայաստանի ICOMOS-ի անդամ:
  • 1991-2011թթ. Դոկտորական և թեկնածուական գիտական աստիճան շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 029 «Ճարտարապետություն» մասնագիտական խորհրդի նախագահ (կազմակերպման օրվանից):
  • 1991 -2008թթ. Դոկտորական և թեկնածուական գիտական աստիճան շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 030 «Շինարարություն» մասնագիտական խորհրդի անդամ:
  • 1991թ. առ այսօր ՃՇՀԱՀ Գիտական խորհրդի նախագահի տեղակալ:
  • 1991թ. առ այսօր ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի խորհրդի անդամ:
  • 1991թ. առ այսօր ՃՇՀԱՀ Գիտատեխնիկական խորհրդի նախագահ:
  • 1996թ. առ այսօր Հայաստանի Ինժեներական Ակադեմիայի փոխնախագահ, գլխավոր գիտական քարտուղար, «Ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարության» բաժանմունքի  ղեկավար:
  • 1992-2010թթ.  ՀՀ ԿԳՆ «Քաղաքաշինություն, Ճարտարապետություն, Շինարարություն» բնագավառի փորձագիտական հանձնաժողովի նախագահ:
  • 1997-2010թթ. ՀՀ Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության գիտատեխնիկական  խորհրդի անդամ:
  • 1995թ. առ այսօր ՀՀ Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական խորհրդի անդամ:
  • 1969թ. առ այսօր Հայաստանի Ճարտարապետների Միության վարչության անդամ:
  • 1994թ. առ այսօր Հայաստանի Ճարտարապետների Միության «Գիտություն և կրթություն» հանձնաժողովի ղեկավար:
  • 2005-2011թթ.ԵՃՇՊՀ Կառավարման  խորհրդի անդամ:
  • 2009թ. առ այսօր Ճարտարապետների և ճարտարագետ-շինարարների Համահայկական ասոցիացիայի խորհրդի անդամ:
  • 2011թ. առ այսօր ՃՇՀԱՀ հոգաբարձուների  խորհրդի անդամ:
  • 2011թ. առ այսօր ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի «Ճարտարապետություն, Քաղաքաշինություն, Շինարարություն» ոլորտի հանձնաժողովի փորձագետ:
  • 2012թ. առ այսօր ՀՀ ԲՈՀ-ի 030 «Ճարտարապետություն և շինարարություն» ճարտարապետության դոկտորի և թեկնածուի գիտական աստիճանի պաշտպանության մասնագիտական խորհուրդի նախագահի տեղակալ:

Տպագրված աշխատանքներ

  • 315 գիտական և նախագծային  աշխատանքներ, այդ թվում 3 մենագրություն,
  • 15 գյուտ:

Լեզուների իմացություն

  • Հայերեն` գերազանց,
  • Ռուսերեն`գերազանց,
  • Անգլերեն` լավ,
  • Գերմաներեն` բավ:

Վերջին հրապարակումներ

756  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր