Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
CCNA Երթուղավորում և Կոմուտացիա (CCNA Routing and Switching) (դասընթացի սկիզբը՝ 16 սեպտեմբերի, 2019 թ.)

Ծրագրի նպատակը.
Այս լայն ճանաչում ունեցող Cisco CCNA երթուղավորում և կոմուտացիա ուսուցման և հավաստագրման ծրագիրը տրամադրում է հիմնարար տեխնոլոգիական և ցանցային գիտելիքներ ու հմտություններ ՏՏ ցանցերի կառուցման և կառավարման վերաբերյալ:
Ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ձգտում են մուտք գործել ՏՀՏ ցանցային բնագավառ:

80  Ընդամենը Դիտված, no views today

Դասընթացի նկարագրությունը.

Ծրագիրն ապահովում է ՏՏ ցանցային թեմաների հիմնարար և համապարփակ ուսուցանում:  Այն օգնում է զարգացնել մասնակիցների հիմնական հմտությունները և հիմք է ստեղծում ՏՏ ցանցերին առնչվող ոլորտներում հաջողության հասնելու համար:

Ծրագրի մասնակիցները կկարողանան մասնակցել Cisco CCENT* հավաստագրման քննությանը՝ երկու դասընթացի ավարտից հետո և CCNA երթուղավորում և կոմուտացիա** հավաստագրման քննությանը՝ չորս դասընթացի ավարտից հետո:

Ծրագիրը բաղկացած է չորս դասընթացից, որոնք ավարտելուց հետո ուսանողները ձեռք կբերեն ցանցային ոլորտում խորացված գիտելիքներ.

  1. Ներածական գիտելիքներ՝ ՏՏ ցանցեր

Այս դասընթացը ներկայացնում է Ինտերնետի եւ այլ համակարգչային ցանցերի ճարտարապետությունը, կառուցվածքը, գործառույթները, բաղադրիչները և մոդելները: Այն ներառում է IP հասցեավորման սկզբունքները և կառուցվածքը, Ethernet-ի հասկացությունները և գործառույթները:  Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան կառուցել պարզ լոկալ ցանցեր (LAN), իրականացնել երթուղիչների և անջատիչների հիմնական կոնֆիգուրացիաներ, կիրառել IP հասցեավորման սխեմաներ:

  1. Երթուղավորման և կոմուտացիայի սկզբունքները

Այս դասընթացը նկարագրում է փոքր ցանցերում երթուղիների և անջատիչների ճարտարապետությունը, բաղադրիչները և գործողությունները: Մասնակիցները կսովորեն ինչպես կարգավորել հիմնական գործունեության համար անհրաժեշտ երթուղիներն ու անջատիչները: Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան կարգավորել և շտկել երթուղիներն ու  անջատիչները, լուծել ընդհանուր ցանցային խնդիրները:

  1. Ցանցերի ընդլայնում

Այս դասընթացը նկարագրում է երթուղիների և անջատիչների ճարտարապետությունը, բաղադրիչներն ու գործողություններն՝ ավելի մեծ և բարդ ցանցերի համար, առավել բարձր ֆունկցիոնալություն ապահովելու համար: Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան կարգավորել և ուղղել երթուղիներն ու անջատիչները և լուծել OSPF, EIGRP և STP-ի հետ ընդհանուր խնդիրներ՝ IPv4 և IPv6 ցանցերում: Մասնակիցները նաեւ կզարգացնեն փոքր և միջին ցանցերում WLAN-ի (անլար լոկալ ցանցերի) իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները:

  1. Ցանցերի միացում

Այս դասընթացը ներառում է WAN (լայն ցանցերի) տեխնոլոգիաները և ցանցային ծառայությունները՝ համալիր ցանցերում համակցված ծրագրերի կիրառմամբ:  Դասընթացը մասնակիցներին հնարավորություն է տալիս հասկանալ ցանցային պահանջներին համապատասխանող սարքերի և WAN տեխնոլոգիաների ընտրության չափանիշները:  Ուսանողները նաև կզարգացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ բարդ ցանցում վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) գործողությունների իրականացման համար:

* Cisco CCENT (Cisco Certified Entry Networking Technician) հավաստագիրը նախատեսված է փոքր ձեռնարկությունների ՏՏ ցանցերի՝ ներառյալ հիմնական անվտանգության , տեղադրման, գործարկման և ընդհանուր խնդիրների լուծման համար:

** CCNA Routing և Switching հավաստագրման քննությունը ստուգում է թեկնածուի գիտելիքներն ու հմտությունները` կապված ցանցի հիմունքների, LAN switching տեխնոլոգիաների, IPv4 եւ IPv6 երթուղիների տեխնոլոգիաների, WAN տեխնոլոգիաների, ենթակառուցվածքի ծառայությունների, անվտանգության և կառավարման հետ:

81  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

Դասընթացավարի մասին.

Ռուզաննա Սարգսյան

  • ցանցային տեխնոլոգիաների առաջատար, երիտասարդ մասնագետ
  • 11 տարվա փորձ, Cisco CCNA Routing and Switching, CCNA Security սերտիֆիկացված ինստրուկտոր
  • 2008թ.-ից վարում է կրթական և գիտահետազոտական գործունեություն է ՃՇՀԱ համալսարանում, ԵրԿՄԳՀ ինստիտուտում և Հայ-Ռուսական սլավոնական համալսարանում որպես ՏՏ անվտանգության և ցանցային տեխնոլոգիաների մասնագետ
  • տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին
  • վերապատրաստել է բանկային համակարգերի, աէրոնավիգացիայի, ապահովագրական կազմակերպությունների, ինտերնետ մատակարարների ադմինիստրատորներին

Ծրագրի տևողությունը՝

Չորս դասընթաց՝ յուրաքանչյուրը 36 ժամ, 18 պարապմունք (2 ամիս տևողությամբ)

Ժամանակացույցը՝

շաբաթական 2 ժամանոց 2 պարապմունք

Կրեդիտը՝

8 ECTS

Մակարդակը՝

միջին

Լեզուն՝

հայերեն

Արժեքը՝

65 000 դրամ՝ ամսական

Մասնակիցների առավելագույն քանակը՝

6 հոգի

Վկայական՝

Մասնակիցներին կտրամադրվի ՃՇՀԱՀ մասնակցության, երկու դասընթացը հաջող ավարտելուց և համապատասխան թեստը հանձնելուց հետո՝ Cisco CCENT և չորս դասընթացը հաջող ավարտելուց և համապատասխան թեստը հանձնելուց հետո՝ Cisco Routing and Switching հավաստագրման վկայական:

Գրանցվելու համար՝

  • Կարող եք այցելել համալսարանի շարունակական կրթության գրասենյակ՝ սենյակ 2221,
  • Զանգահարել (010) 58 37 73 հեռախոսահամարով,
  • Կամ գրանցվել հետևյալ  հղումով: