Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
3D սկանավորում և տվյալների

«3D սկանավորում և տվյալների մշակում» կարճաժամկետ վերապատրաստման դասընթացը մշակվել է ՃՇՀԱՀ-ի ակադեմիական կազմի կողմից Եվրամիության HERITAG Erasmus+ ծրագրի շրջանակներում:  

134  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

Դասընթացի նկարագրությունը.

Մշակող: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ)

Տևողությունը: 23 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2018

Գրանցման ժամկետը: 17 սեպտեմբերի – 20 հոկտեմբերի, 2018

Բեռնվածությունը: 1,5 կրեդիտ

Լեզուն: հայերեն

 

Դասընթացի մշակող

«3D սկանավորում և տվյալների մշակում» կարճաժամկետ վերապատրաստման դասընթացը մշակվել է ՃՇՀԱՀ-ի ակադեմիական կազմի կողմից Եվրամիության HERITAG Erasmus+ ծրագրի շրջանակներում:  

 

Նպատակը և խնդիրները

Սույն դասընթացի նպատակն է՝ ներկայացնել  օպտիկական սենսորների և սկանավորման սարքավորումների կիրառմամբ 3D սկանավորման տեխնոլոգիաների հիմունքները։

Կարճաժամկետ վերապատրաստման դասընթացի առանցքային խնդիրներն են.

  • ծանոթություն ժամանակակից գեոդեզիական սարքավորումներին   
  • հատակագծերի և թվային պատկերների մշակման համակարգչային ծրագրերի, սարքավորումների և մոդելների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • 3D սկանավորման տվյալների մոդելավորում և ուսումնասիրություն հանրային մատչելիություն ունեցող տվյալների բազաների ճանաչում և կիրառման հնարավորությունների բացահայտում

«Trimble Real Works» ծրագրային ապահովման և փաթեթի ուսումնասիրություն  

135  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

Դասընթացավարի մասին.

Ուսումնասիրության հիմնական թեմաները

Դասընթացը հաջող ավարտելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել հետևյալ թեմաները.

  • Թեմա 1. Ներածություն, 3D սկանավորման հիմնական սկզբունքները
  • Լաբորատոր 1. Լազերային սկանավորման համակարգեր
  • Թեմա 2. Լազերային սկանավորումը ճարտարագիտական հետազոտություններում: Չափման մեթոդներ
  • Թեմա 3. Լազերային նկարահանման պրակտիկա և տեխնոլոգիա
  • Լաբորատոր 3. Սկանավորման այլ տեխնոլոգիաների ներկայացում
  • Թեմա 4. Արտաքին պայմանների ազդեցությունը լազերային սկանավորման ճշգրտության վրա
  • Լաբորատոր 4. 3D սկանավորման տվյալների հավաքում
  • Թեմա 5. Լազերային սկանավորում և սկաներների տեսակներ
  • Լաբորատոր 5. Լազերային սկանավորման համակարգեր
  • Թեմա 6. 3D սկաների չափումների հիմնական սկզբունքները
  • Լաբորատոր 6. Լազերային սկանավորման արդյունքների սխալների դասակարգում, տվյալների վերլուծություն
  • Թեմա 7. 3D սկանավորման առավելություններն ու թերությունները
  • Լաբորատոր 7: Աշխատանքային գծագրերի կազմում, երկայնական և լայնական կտրվածքներ
  • Թեմա 8. Տվյալների վերլուծություն, տվյալների հավաքագրում և տվյալների որակը
  • Լաբորատոր 8. «Data Trimble Real Works» ծրագիրը
  • Թեմա 9. Ցանցի վերլուծություն
  • Լաբորատոր 9. Վերգետնյա 3D լազերային սկանավորում, Trimble TX8


Դասընթացն անվճար է: