Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
ADOBE PHOTOSHOP CC, 2018

Adobe Photoshop-ը պատկերների խմբագրման և գրաֆիկական համապարփակ ծրագիր է, որն օգտագործվում է նկարների, նկարազարդումների և եռաչափ պատկերների ստեղծման և բարելավման համար:

613  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

Դասընթացի նկարագրությունը.

Դասընթացի նպատակը.

Adobe Photoshop-ը պատկերների խմբագրման և գրաֆիկական համապարփակ ծրագիր է, որն օգտագործվում է նկարների, նկարազարդումների և եռաչափ պատկերների ստեղծման և բարելավման համար:

Այն հանդիսանում է գրաֆիկական դիզայներների, պրոֆեսիոնալ լուսանկարիչների, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ օգտագործողների կողմից՝ գրաֆիկական խմբագրման, պատկերների ստեղծման և խմբագրման նպատակով կիրառվող հիմնական համակարգչային ծրագիրը: Adobe Photoshop ծրագիրը հնարավորություն է տալիս սիրողական լուսանկարը մկնիկի մեկ շարժումով վերածել պրոֆեսիոնալ պատկերի: 

Adobe Photoshop CC, 2018 դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Photoshop-ի աշխատանքի սկզբունքների և գործիքների հետ: Մասնավորապես, ուսանողները կսովորեն.

  • Photoshop-ի հիմունքները՝ նկարների խմբագրման և գրաֆիկական հիմնարար խնդիրների լուծման համար,
  • օգտվել ծրագրի նորագույն հնարավորություններից, որոնք սովորական պատկերները կդարձնեն արվեստի նմուշներ:

 

Դասընթացի համառոտ նկարագիրը.

Դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում, ուսանողները կկարողանան 

  • բացահայտել և նկարագրել Photoshop-ի հիմնական գործառույթները
  • աշխատել պատկերների հետ և խմբագրել դրանք
  • Փոփոխել պատկերների չափը, կտրել դրանք
  • աշխատել հիմնական ընտրությունների հետ
  • ստեղծել, խմբագրել, ջնջել և կառավարել շերտերը
  • նկարել
  • ուղղել, շտկել նկարները
  • շտկել գույները
  • օգտագործել դիմակներ և արագ դիմակ ռեժիմը
  • օգտագործել գրիչ գործիքը
  • ստեղծել հատուկ էֆեկտներ
  • արտահանել աշխատանքը

Դասընթացը չի պահանջում նախորդ փորձ որևէ ոլորտում: Դասընթացի շրջանակներում բոլոր դասընթացների նյութերը կտրամադրվեն դասընթացավարի կողմից: Յուրաքանչյուր դաս կներառի դասի առաջադրանքների կատարում, ինչպես նաև՝ հանձնարարություններ:

 

Դասընթացի ուսումնական պլանը.

  1. Ներածություն, ինտերֆեյս, գործնական աշխատանք՝ 2 ժամ
  2. Ընտրվածք, կտրում, գործնական աշխատանք՝ 2 ժամ
  3. Գույներ, ջնջելու գործիքներ, գործնական աշխատանք՝ 2 ժամ
  4. Շերտեր, հանվածքներ և շեյփեր, գործնական աշխատանք՝ 2 ժամ
  5. Գունային ուղիներ, տպագրություն, օբյեկտների դիրքորոշում, գործնական աշխատանք՝ 2 ժամ
  6. Սմարթ օբյեկտներ, հստակություն, բլուր և աղմուկ, ռետուշ և վերականգնում, գործնական աշխատանք՝ 2 ժամ
  7. Նկարների աղճատում, ֆիլտրեր, գունային կորեկցիա, գործնական աշխատանք՝ 2 ժամ
  8. Գործողություններ, սլայսեր, գործնական աշխատանք՝ 2 ժամ
  9. 3D ներածություն, լույս, մեշերի խմբագրում, մատերիալներ, գործնական աշխատանք՝ 2 ժամ

Տպագրության մանրամասների ուսումնասիրում՝ 2 ժամ

614  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր

Դասընթացավարի մասին.

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱԼԲԵՐՏԻ 

  • ՃՇՀԱՀ Տպագրության և լրատվության վարչության գլխավոր մասնագետ  համակարգչային դիզայնի գծով
  • Դիզայն և համակարգչային նախագծման ֆակուլտետի դասախոս  
  • Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տպագրության և լրատվության կենտրոնում որպես Գլխավոր մասնագետ համակարգչային դիզայնի գծով 
  • AUG Armenia /Adobe User Group in Armenia/ Adobe –ի ծրագրերի կիրառողների խմբի Co-Manager
  • Adobe Community Managers խմբի անդամ
  • Adobe Community Professional (ACP) 
  • Adobe User Group–ի կողմից կազմակերպված Adobe Photoshop CC, Adobe Illustrator CC  որակավորման դասընթացների ավարտական վկայական
  • Lynda.com on-line Adobe Photoshop CC, Adobe InDesign CC, Flash CC Professional, Captivate 4 EssentialTraining, որակավորման դասընթացների ավարտական  վկայական 
  • Adobe –ի նոր ծրագրերի մասին սեմինարների կազմակերպում
  • 2010/2011 Аdobe Flash Camp –ի խոսնակ
  • On-line սեմինարների կազմակերպիչ և ադմինիստրատոր Adobe–ի նոր ծրագրերի մասին ուսումնական տեսահոլովակների դիզայներ,  BC Armenia –ի ինտերնետային կայքի դիզայներ, http://bcarmenia.businesscatalyst.com/  
  • Դիզայն և համակարգչային նախագծման ֆակուլտետի դասախոս  
  • Պարգևատրվել է “Արթուր Թարխանյան” ոսկե մեդալով, որպես լավագույն մասնագետ: 
  • Ստացել է Հավաստագիր DesIRE ծրագրով “Էլեկտրոնային ուսուցման կազմակերպումը MOODLE համակարգում’’ թեմայով վերապատրաստման դասընթացին:
  • Ստացել է Lynda.com on-line Adobe Master Collection CC փաթեթի որակավորման դասընթացների ավարտական  վկայականներ:
  • Հավաստագիր “Adobe Train the Trainer: Creative Cloud” ուսուցման լիարժեք կուրս: ՛՛Train the Trainer Summer 2015՛՛ վկայական: https://edex.adobe.com/member/a60fa2a5e9/ 
  • Կոջոյան դիզայն դպրոցում դասախոս 
  • Համակարգչային հմտություններ՝ Microsoft Office, Word, Exel, Internet Explorer, Power Point, Corel Draw, Adobe Photoshop CC, Illustrator CC, Adobe PageMaker, QuarkExpress, InDesign CC, / Adobe Creative Suite Master Collection CC/
  • Լեզուների իմացությունը. Հայերեն (գերազանց), Ռուսերեն (լավ), Անգլերեն (լավ)

 

 

Դասընթացի տևողությունը՝

20 ժամ, 10 դաս

Դասընթացի ժամանակացույցը՝

շաբաթական 2 ժամանոց 2 պարապմունք

Մակարդակը՝

Բազային

Լեզուն՝

Հայերեն

Արժեքը՝

35,000 դրամ

Մասնակիցների առավելագույն քանակը՝

8 հոգի

Վկայական՝

ՃՇՀԱՀ դասընթացի մասնակցության վկայական

Գրանցվելու համար՝

    • այցելել համալսարանի շարունակական կրթության գրասենյակ՝ սենյակ 2221
  • զանգահարել (010) 58 37 73 հեռախոսահամարով,
  • կամ գրանցվել հետևյալ հղումով