Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ

1.Մասնագիտական գործունեության շրջանակները

  • Շենքերի, շինությունների, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմագազամատակարարման, էլեկտրամատակարարման, ճանապարհների ինժեներական կառուցվածքների, ենթակառուցվածքների ու կոմունիկացիաների, ինչպես նաև լանդշաֆտի, բնապահպանական և հանգստի գոտիների օբյեկտների շինարարություն ու դրանց շահագործման իրականացում,
  • Քաղաքների (բնակավայրերի) աղբահանության կազմակերպում և իրականացում: Իսկ աղբի օգտահանում և վերամշակում իրականացնելու դեպքում՝ այդ օբյեկտների կառուցվածքների շինարաություն, ինչպես նաև սարքավորումների շահագործում:

 

2.Մասնագիտական գործունեության ընթացքում լուծվող հիմնական խնդիրները

Ստեղծել կառավարման և աշխատանքների կատարման օպտիմալ համակարգ, ելնելով քաղաքային տնտեսության մեջ կատարվող աշխատանքների ծավալից ու տեղական պայմաններից:

Ապահովել համակարգը պատշաճ մասնագիտական որակավորում ունեցող աշխատողներով և ինժեներատեխնիկական անձնակազմով, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներով և աշխատամիջոցներով

Ստեղծել գործուն համատիրությունների ինստիտուտ, որտեղ հնարավոր է նաև մասնավոր սեկտորի աշխատանքի ներգրավումը:

 

3.Քաղաքային տնտեսություն մասնագիտության առանձնահատկությունները.

      Մասնագետն ունի գործունեության բազմաթիվ շրջանակներ, որոնցում կարող է ընտրություն կատարաել և ցանկության դեպքում ուսումը շարունակել այդ ուղղությամբ: 

      Այս բնագավառի մասնագետների գործելակերպով և արդյունավետ աշխատանքով է պայմանավորված քաղաքի սանիտարական վիճակն ու գրավչությունը, ինչպես նաև բնակչության կենցաղային կոնֆորտի պայմանները, շենքերի ներքին ինժեներական համակարգերի ու քաղաքային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակն ու սպասարկման մակարդակը: 

 

4.Անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները.

Հետագայում արդյունավետ գործունեություն ծավալելու համար քաղաքային տնտեսության մասնագիտությամբ սովորող ուսանողը ուսումնառության ընթացքում գիտելիքներ է ձեռք բերում քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, ջրամատակարարման ու ջրահեռացման, ջրամատակարարման ճանապարհաշինության, բնապահպանության և այլ բնագավառներում:

Հիմնարար գիտելիքներ և նախագծելու կարողություններ է ձեռք բերում քաղաքային ենթակառուցվածքների և շենքերի ինժեներական կոմունիկացիաների վերաբերյալ:

Այս մասնագիտությունը ձեռք բերել ցանկացող ուսանողը պետք է իմանա բնական գիտությունների և մաթեմատիկայի բազային գիտելիքներ, ցանկություն ունենա արժանանալու ինժեների բարձր կոչմանը, ունենա ինժեներական մտածելակերպ և փիլիսոփայություն, ինչպես նաև բարձր կամային հատկություններ:

Խելամիտ ընտրություն և լուսավոր ապագա ենք Ձեզ մաղթում, սիրելի  դիմորդներ:

 

18  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր