Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Նախագծերի կառավարում զբոսաշրջության ոլորտում

«Նախագծերի կառավարում զբոսաշրջության ոլորտում» կարճաժամկետ վերապատրաստման դասընթացը մշակվել է ՃՇՀԱՀ-ի և ՀՊՏՀ-ի ակադեմիական կազմի կողմից Եվրամիության HERITAG Erasmus+ ծրագրի շրջանակներում:  

73  Ընդամենը Դիտված, no views today

Դասընթացի նկարագրությունը.

Մշակող: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ)

Տևողությունը: 29 մայիսի – 4 հունիսի, 2018

Գրանցման ժամկետը: 23 ապրիլի – 25 մայիսի, 2018

Բեռնվածությունը: 2 կրեդիտ

Լեզուն: հայերեն

 

Դասընթացի մշակող

«Նախագծերի կառավարում զբոսաշրջության ոլորտում» կարճաժամկետ վերապատրաստման դասընթացը մշակվել է ՃՇՀԱՀ-ի և ՀՊՏՀ-ի ակադեմիական կազմի կողմից Եվրամիության HERITAG Erasmus+ ծրագրի շրջանակներում:  

 

Նպատակը և խնդիրները

Սույն դասընթացի նպատակն է՝ ներկայացնել զբոսաշրջության նախագծերի հայեցակարգի մշակման հիմնական սկզբունքները և կարևոր բաղադրիչները, ինչպես նաև զբոսաշրջության նախագծերի հայեցակարգային փաստաթղթի հաջող ավարտի և պաշտպանության գործիքները:

 

Կարճաժամկետ վերապատրաստման դասընթացի առանցքային խնդիրներն են.

  • մշակել զբոսաշրջության նախագծի կանոնադրություն
  • պլանավորել զբոսաշրջության նախագծի բովանդակությունը
  • հավաքագրել շահագրգիռ կողմերի պահանջները
  • սահմանել զբոսաշրջության նախագծի շրջանակները
  • մշակել աշխատանքների բաշխման կառուցվածք

74  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

Դասընթացավարի մասին.

Ուսումնասիրության հիմնական թեմաները

Դասընթացը հաջող ավարտելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել հետևյալ թեմաները.

  • Դասընթացի Ներածություն:
  • Զբոսաշրջության Ներածություն:
  • Ինչպես որոշել զբոսաշրջիկների նախընտրությունները: Զբոսաշրջության տեսարժան վայրերի տարատեսակները, զբոսաշրջության բաղադրիչները և շարժառիթները:
  • Ինչպես մշակել զբոսաշրջության նախագծի հայեցակարգը` գնահատման չափանիշները ապահովելու նպատակով:

Դասընթացն անվճար է: