ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈւՄ ԵՎ ՀԱՐԿՈւՄ

Հաշվապահական հաշվառումը տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական և ոչ ֆինանսական տեղեկատվության չափումը, մշակմումը և հաղորդակցությունն է։ Հաշվապահական հաշվառումը կարելի է բաժանել մի քանի ոլորտների՝ ֆինանսական հաշվառում, կառավարչական հաշվառում, արտաքին աուդիտ, հարկային հաշվառում և ծախսերի հաշվառում։ Վերջին ժամանակներում հատուկ ուշադրություն է դարձվում հաշվապահական հաշվառմանը և դա պատահական չէ, քանի որ ոչ մի ձեռնարկություն չի կարող գործունեություն ծավալել առանց հաշվապահական հաշվառում իրականացնելու: Այս բնագավառի մասնագետները տիրապետում են գիտելիքներ տնտեսագիտության տեսության, բնագավառի կազմակերպման, միկրոտնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, աուդիտի և այլ բնագավառներից:

Հաշվապահական հաշվառման մասնագետները կարող են աշխատել ֆինանսների, էկոնոմիկայի և արդարադատության նախարարություններում, պետական գնումների գործակալությունում, հարկային համակարգում, բանկային համակարգում, ապահովագրական կազմակերպություններում, ինչպես նաև մասնավոր սեկտորում ժողովրդական տնտեսության ցանկացած ոլորտը ներկայացնող ձեռնարկությունների ֆինանսական կամ հաշվապահական բաժիններում:

Բարձր որակավորում ունեցող հաշվապահի համար կարևոր է նախահաշիվ (սմետա) կատարելու ունակությունն, ինչն ուսուցանվում է մեր ԲՈւՀ-ում: Նախահաշիվն իրենից ներկայացնում է նախնական հաշվարկ, որն իրականցվում է որևէ գործունեություն ծավալելուց կամ որևէ օբյեկտի շինարարությունն իրականացնելուց առաջ և ցույց է տալիս անհրաժեշտ ծախսերը և սպասվող եկամուտները: Որևէ գործունեություն իրականացնելուց, շինարարություն կատարելուց կամ արտադրանքի իրականացումից առաջ նախահաշիվ կազմելը թույլ է տալիս որոշել ձեռնարկության ընդհանուր գումարային ռեսուրսները, անհրաժեշտ ծախսերը, սպասվելիք եկամուտները և այդ ամենի հիման վրա ապահովել պլանավորված ժամկետում ձեռնարկության եկամուտների և ծախսերի բալանսը: Հաշվապահից կախված է ձեռնարկության ֆինանսական հաջողությունը, հետևաբար՝ այս բնագավառի լավ մասնագետն անհրաժեշտ է յուրաքաչյուր կազմակերպության:

ՃՇՀԱՀ Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը համալրված է նոր երիտասարդ մասնագետներով, որոնք մասնակցում են համալսարանի ուսումնագիտական գործընթացում: Ամբիոնը «Tempus» ծրագրի շրջանակներում համագործակցում է Լեհաստանի, Ռուսաստանի և Շվեդիայի տարբեր համալսարանի հետ: Կարևորելով շինարարական ոլորտի կազմակերպություններում բարձր որակավորմամբ հաշվապահների մեծ պահանջարկը, ամբիոնը պարբերաբար իր ուսանողների համար անցկացնում է լրացուցիչ անվճար պարապմունքներ հաշվապահական հաշվառում առարկայի շրջանակներում:

 

 1,510 просмотров всего,  10 просмотров сегодня