Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
ԻՆՉՊԵ՞Ս ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԽՈՍՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԵՐՈՒՄ

Դասընթացը նախատեսված է այն ասպիրանտների և գիտնականների համար, ովքեր նպատակ ունեն ստանալ միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտական արդյունքներ, և վերջիններս հոդվածի տեսքով հրատարակել միջազգայնորեն ընդունված գիտական ամսագրերում։

384  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

Դասընթացի նկարագրությունը.

Դասընթացի վերջնարդյունքները՝

  • Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
  1. գաղափար կազմել գիտաչափության վերաբերյալ,
  2. ճշգրիտ ձևակերպել հետազոտության նպատակը և հարցերը (research questions),
  3. կիրառել հետազոտության համապատասխան քանակական և որակական մեթոդներ,
  4. տիրապետել գրականության ուսումնասիրմանը, քանակական և որակական տվյալների հավաքագրման տեխնիկային,
  5. ձևավորել միջազգային գիտական չափանիշներին համապատասխանող գիտական հոդված (վերնագիր, նախաբան, բանալի բառեր, բովանդակություն, եզրակացություն և գրականության ցանկ),
  6. ընտրել ոլորտին համապատասխան միջազգային գիտական ամսագրեր և գիտաժողովներ, դիմել գիտական հոդվածով։

 

385  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

Դասընթացավարի մասին.

Մանուկ Բարսեղյան, Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր

 

2002թ.-ից զբաղվում է կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային և օպտիկական հատկությունների տեսական ուսումնասիրություններով։

Հանդիսանում է՝

  • ՃՇՀԱՀ երիտասարդ մասնագետների գիտական աշխատանքների համակարգող,
  • ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող:

2011-2019 թվականների ընթացքում ղեկավարել է ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի (ԳԿ) կողմից իրականացվող հինգ գիտահետազոտական թեմա:

  • Շուրջ 70 գիտական հոդվածների հեղինակ է, որոնցից 57-ը ինդեքսավորված է SCOPUS շտեմարանի կողմից:
  • Հանդիսանում է SCOPUS շտեմարանում ընդգրկված տասներեք միջազգային, գիտական ամսագրերի գրախոս՝ նանոֆիզիկայի բնագավառում, իրականացրել է 50-ից ավելի միջազգային գիտական հոդվածների գրախոսություն:
  • 2010-2017 թթ.՝ հրավիրյալ գիտաշխատող Կանադայի Մանիտոբա, Կոլումբիայի Անտիոք համալսարաններում և Լեհաստանի Վրոցլավի ֆիզիկայի ինստիտուտում:

Հավելյալ տեղեկատվություն՝

  • 2013թ. Ֆիզիկայի զարգացման բնագավառում ՀՀ նախագահի մրցանակ,
  • 2014, 2016 և 2018 թթ-երին ՀՀ ԿԳՆ ԳԿ  «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող,
  • Հիրշի ինդեքսն ըստ SCOPUS-ի՝ 17, Հիրշի ինդեքսն ըստ GOOGLE SCHOLAR-ի՝ 18:

Աստղիկ Գրիգորյան

 

Ստացել է կառուցապատված միջավայրի մագիստրոսի կոչում՝ Ստոկհոլմի Թագավորական Տեխնիկական Ինստիտուտում (KTH), այնուհետև իր ակադեմիական գործունեությունը շարունակել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ)` իրականացնելով հետազոտություն և դասախոսություններ, ինչպես նաև մշակելով դասընթացների ծրագրեր անշարժ գույքի և քաղաքային հողերի հետ կապված մի շարք ուղղություններով: Միաժամանակ, աշխատել է Ազգային սոցիալական բնակարանային հիմնադրամում (ԱՍԲԱ), զբաղվել է Հայաստանի բնակավայրերի զարգացման և բնակելի շենքերի ու տարածքների կառավարման հարցերով:

  • 2015 թ. սեպտեմբերից Լիսաբոնի Համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի ասպիրանտ է քաղաքային պլանավորման մասնագիտացմամբ, իսկ 2016 թ. դեկտեմբերից՝ նույն ֆակուլտետի գիտահետազոտական կենտրոնի (CiAUD) թղթակից անդամ: Հիմնական հետազոտական ուղղությունն է՝ քաղաքային տարածքների որակի եւ քաղաքային միջավայրի կառավարման առանձնահատկությունների միջև կապը:
  • 2014-2018թթ. ընթացքում հրատարակել է 6 գիտական աշխատություններ (նաև համահեղինակությամբ), որոնցից 3-ը միջազգային պարբերականներում:

  • 2017-2018թթ. զեկույցներով մասնակցել է AESOP 2017 (Լիսաբոն, Պորտուգալիա) և ERES 2018 (Րիդինգ, Անգլիա) գիտական կոնֆերանսներին:  

 

ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՊԼԱՆ

 

հ/հ

Թեմա

Ժամեր

Դասընթացավար

Կիրառվող գործիքներ

  1.  

Ներածություն։ Միջազգային գիտական շտեմարաններ։ Հետազոտությունների քանակական գնահատման գործակիցներ։ Ամսագրի ազդեցության գործակից

4 ժամ

Մ. Բարսեղյան

  • Սլայդերով նյութի ներկայացում
  • Քննարկում փոքր խմբով
  • Հարց ու պատասխան
  1.  

Թեմա 1. Գիտնականի աշխատանքի արդյունավետության գնահատման մեթոդաբանություն

4 ժամ

Մ. Բարսեղյան

  • Սլայդերով նյութի ներկայացում
  • Թեմային վերաբերվող ակտիվացնող վարժություններ
  • Թեստի լրացում
  • Հարց ու պատասխան
  1.  

Թեմա 2. Որակական և քանակական հետազոտություններ

2 ժամ

Ա. Գրիգորյան

  • Սլայդերով նյութի ներկայացում
  • Հարց ու պատասխան
  1.  

Թեմա 3. Հետազոտության էթիկա

2 ժամ

Ա. Գրիգորյան

  • Սլայդերով նյութի ներկայացում
  • Հարց ու պատասխան
  • Օրինակների քննարկում
  1.  

Թեմա 4. Գրականության ոսւումնասիրություն: Տվյալների հավաքագրման մեթոդներ (հարցազրույցներ, ֆոկուս գրուպ քննարկումներ, տեսա-թվային տեղեկատվության հավաքագրում և ներկայացում)

4 ժամ

Ա. Գրիգորյան

  • Սլայդերով նյութի ներկայացում
  • Օրինակների քննարկում
  1.  

Թեմա 5. Հետազոտության գործընթացը: Հետազոտության հիմնական հարցի/երի/ ձևակերպումը

2 ժամ

Ա. Գրիգորյան

  • Սլայդերով նյութի ներկայացում
  • Օրինակների քննարկում
  • Գործնական առաջադրանք
  1.  

Թեմա 6. Ի՞նչու հրատարակել գիտական հոդվածներ։ Գիտական հոդվածի կառուցվածքը և կազմակերպումը

4 ժամ

Մ. Բարսեղյան

  • Սլայդերով նյութի ներկայացում
  • Հարց ու պատասխան
  • Գործնական առաջադրանք
  1.  

Թեմա 7. Լեզու և տեսակ։ Քանակական ներկայացման եղանակները (գրաֆիկներ և աղյուսակներ)

2 ժամ

Մ. Բարսեղյան

  • Սլայդերով նյութի ներկայացում
  • Հարց ու պատասխան
  1.  

Թեմա 8. Հղումներ։ Հոդվածի նախաբան և վերնագիր։ Ինչի՞ վրա է ուշադրություն դարձնում ամսագրի գլխավոր խմբագիրը

4 ժամ

Մ. Բարսեղյան

  • Սլայդերով նյութի ներկայացում
  • Հարց ու պատասխան
  • Գործնական առաջադրանք
  1.  

Թեմա 9. Ամսագրի ճիշտ ընտրություն։ Ուղեկցող նամակ։ Գրախոսում

4 ժամ

Մ. Բարսեղյան

  • Սլայդերով նյութի ներկայացում
  • Անհատական աշխատանք
  • Հարց ու պատասխան
  • Գործնական առաջադրանք
  1.  

Թեմա 10. Գրագողություն և կրկնակի տպագրություն

2 ժամ

Մ. Բարսեղյան

  • Սլայդերով նյութի ներկայացում
  • Աշխատանք փոքր խմբերով
  1.  

Եզրափակիչ դաս. Ձեռք բերված գիտելիքների ստուգում:

Դասընթացի գնահատման հարցաթերթի լրացում

2 ժամ

Մ. Բարսեղյան

Ա. Գրիգորյան

  • Անհատական աշխատանքների ներկայացում

Դասընթացի տևողությունը՝

36 ժամ, 9 շաբաթ

Դասընթացի ժամանակացույցը՝

շաբաթական 2 ժամանոց 2 պարապմունք

Ընդհանուր ծախսած ժամաքանակը՝

60 ժամ, որից լսարանային՝ 36 ժամ

Կրեդիտը՝

2 (ECTS)

Մակարդակը՝

գիտահետազոտական

Լեզուն՝

հայերեն

Արժեքը՝

38,000 դրամ

Ձեղչերը՝

10% զեղչ համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար

Վկայական՝

Մասնակիցներին կտրամադրվի ՃՇՀԱՀ մասնակցության վկայա-կան, իսկ ավարտական առաջադրանքը հաջող հանձնած մասնակիցներին ՝ ավարտական վկայական:

Գրանցվելու համար՝

  • Կարող եք այցելել համալսարանի շարունակական կրթության գրասենյակ՝ սենյակ 2221,
  • Զանգահարել (010) 58 37 73 հեռախոսահամարով,
  • Կամ գրանցվել հետևյալ  հղումով: