ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԶԲՈՍԱՇՐՋՈւԹՅՈւՆ

Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեջ առանցքային դեր ունի բազմադարյա մշակութային ժառանգությունը: Հայկական  պատմաճարտարապետական բարձրարժեք հուշարձանները ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկներին, այլև մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին մասնագիտական բարձր մակարդակով ներկայացնելու, դրանց պահպանության և կառավարման ոլորտը անհրաժեշտ մասնագետներով ապահովելու, ճկուն և ժամանակակից պահանջներին բավարարող զբոսաշրջային փաթեթների կազմման ու իրականացման նպատակով Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը ներդրել է Սերվիս /Զբոսաշրջություն/ մասնագիտության  ուսումնական ծրագիրը: Ուսումնառությունը կազմակերպվում է բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական մակարդակներով:  Այս ծրագրերի հաջող ավարտին ուսանողը ունակ կլինի.

  • Մշակելու զբոսաշրջության զարգացման, կազմակերպման սկզբունքներ և ռազմավարական ծրագրեր
  • Իրականացնելու գործնական մասնագիտական գործունեություն  զբոսաշրջության ոլորտում,
  • Իրենց տեսական գիտելիքներով և գործնական կարողություններով ու հմտություններով բավարարելու զբոսաշրջության ոլորտի զարգացման արդի միտումներին և պահանջներին:

Ուսումնառության շրջանակներում ուսանողները կկարողանան.

  •  Վերլուծել և գնահատել երկրի տնտեսության կառուցվածքում և զարգացման գործընթացում սերվիսի /զբոսաշրջության/ տեղն ու դերը, 
  • Տիրապետել սպասարկման ոլորտի կազմակերպման սկզբունքներին, 
  • Բացահայտել սերվիսի /զբոսաշրջության/ ոլորտի կառուցվածքային առանձնահատկությունները և զարգացումները  տարածաշրջանային մակարդակում, 
  • Մշակել սոցիալ-մշակութային ծառայությունների և զբոսաշրջության կազմակերպման ծրագրեր, 
  • Հավաքել, վերլուծել և համակարգել սոցիալ-մշակութային ծառայության և զբոսաշրջության ոլորտին տեղեկատվությունը, 
  • Գնահատել սերվիսի /զբոսաշրջության/ ոլորտի ենթակառուցվածքները, 
  • Նախագծել սոցիալ-մշակութային ծառայության նոր ենթակառուցվածքներ, 
  • Մշակել սերվիսի /զբոսաշրջության/ տարածքային կազմակերպման կատարելագործման և զարգացման հիմանական ուղղությունները:
  • Վերլուծելու զբոսաշրջության զարգացման գործոնները և արդի միտումները, տարատեսակները, աշխարհագրությունը,
  • Գնահատելու սոցիալ-մշակութային ծառայությունների և զբոսաշրջության զարգացման գործում ազգագրական, կրոնական արժեքների, ազգային արվեստի և ճարտարապետության դերը, նշանակությունը:
  • Կազմելու և իրականացնելու տարբեր նշանակության զբոսաշրջային փաթեթներ: 

 

 Խելամիտ ընտրություն և լուսավոր ապագա ենք Ձեզ մաղթում, սիրելի’ դիմորդներ:

 

 1,972 просмотров всего,  2 просмотров сегодня