Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Դրամաշնորհային դիմում-հայտի մշակում (դասընթացի սկիզբը՝ 16 սեպտեմբերի, 2019 թ.)

Դասընթացի նկարագրությունը.
Դրամաշնորհային դիմում-հայտի (այսուհետև՝ Հայտ) մշակումը մասնագիտական ծառայություն է, որի նպատակն է պատրաստել բարձրորակ, արդյունավետ և մրցունակ դիմում-հայտ: Այն պետք է ներառի առաջարկվող նախագծի հստակ նկարագրությունը, ներառյալ՝ նպատակը, խնդիրները, գործողությունների, ռեսուրսների, ժամանակի, որակի, ռիսկերի կառավարումը, նախագծի իրականացման ընթացքի հսկումը, սպասվող արդյունքները և ազդեցությունները:

123  Ընդամենը Դիտված, no views today

Դասընթացի նկարագրությունը.

Հայտի մշակման դասընթացի նպատակն է զարգացնել և ամրապնդել Հայտի բովանդակային և տեխնիկական ձևակերպման հմտություններն ու կարողությունները: Արդյունքում, մասնակիցները կկարողանան մշակել առավել արդյունավետ Հայտեր, որոնք կապահովեն նախագծերի իրականացման համար անհրաժեշտ Ֆինանսական միջոցների մատչելիությունը:

Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ

  • հայտի մշակման փուլերի և դրանց բովանդակության վերաբերյալ,
  • խնդիրների վերհանման և դրանց լուծման վերաբերյալ,
  • տեսլականից դեպի առաջարկն անցնելու վերաբերյալ,
  • նախագծի նպատակի, խնդիրների, արդյունքների ձևակերպման վերաբերյալ,
  • նախագծի իրականացման մեթոդաբանության վերաբերյալ,
  • անհրաժեշտ ռեսուրսների, հաղորդակցության ու հաշվետվողականության վերաբերյալ,
  • նախագծի իրականացման համար անհրաժեշտ Ֆինանսական միջոցների պլանավորման և կառավարման վերաբերյալ,
  • նախագծի իրականացման ժամանակացույցը կազմելու վերաբերյալ,
  • նախագծի գործողությունների պլանավորման, կառավարման, մշտադիտարկման և որակի հսկման վերաբերյալ:

Դասընթացը կիրականացվի ինտերակտիվ միջավայրում, որտեղ առավելագույնս կզարգանան մասնակիցների գործնական հմտությունները։

Դասընթացի ավարտին մասնակիցները կմշակեն իրենց ոլորտին առնչվող դրամաշնորհային դիմում-հայտի տարբերակ։

Դասընթացին կարող են մասնակցել՝ բարձրագույն և թերի բարձրագույն կրթություն ունեցող բոլոր ցանկացողները:

124  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

Դասընթացավարի մասին.

Վարազդատ Հովհաննիսյան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Բազմաթիվ միջազգային և ազգային ծրագրերի/նախագծերի կառավարման հարուստ փորձ, միջազգային կազմակերպություններում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ կրթության ոլորտի փորձագետ, անշարժ գույքի կառավարման ոլորտի փորձագետ:

  • Ծրագրի ղեկավար՝ Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորված «Ճարտարապետական և Շինարարական  մասնագիտությունների ուսումնական ծրագրերի արդիականացումը՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծմամբ» ՆՄՀ դրամաշնորհային ծրագիր:
  • Ազգային համակարգող, ԵՄ ERASMUS+ “HERITAG” ծրագիր։ Ծրագրով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ու Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից մշակվել և ներդրվել է «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագիրը, ստեղծվել են GIS լաբորատորիաներ ՃՇՀԱՀ-ում, ՀՊՏՀ-ում, Գորիսի պետական համալսարանում:
  • Ազգային համակարգող, ԵՄ ERASMUS+ “InnoCENS” նախագիծ Համալսարանում բացվել է Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոն, ձեռք է բերվել համապատասխան գույք, մշակվել և ներդրվել է երկու նոր դասընթաց՝ «Ինովացիոն համակարգեր» և «Ձեռներեցությունը ինժեներների համար», արտերկրում վերապատրաստվել են դասախոսներ, ներդրվել են նորարարական դասավանդման մեթոդներ։
  • Ազգային ծրագրերի համակարգող՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության Հայաստանյան գրասենյակ (Շվեյցարիայի դեսպանատուն)։ Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, խոշորներից է Սոցիալական տուն նախագիծը՝ ավելի քան 2.5 մլն. Շվեյցարական ֆրանկ բյուջեով:

 

Իրինա Վանյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

  • Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, նախագծերի կառավարման և խորհրդատվության ոլորտներում 23 տարվա փորձառություն, միջազգային կազմակերպու-թյուններում 10 տարվա աշխատանքային փորձ,
  • Փորձագետ նախագծերի կառավարման, բնակարանային խնդիրների, քաղաքային տնտեսության, համայնքների կայուն և ներառական զարգացման, տեղական տնտեսական զարգացման, տեղական կառավարման, համայնքների ռազմավարական պլանավորման ոլորտներում:
  • 1993-1995 թվականներին, USAID ծրագրի շրջանակում, որպես ծրագրի ղեկավար, ձեռնարկել է Հայաստանի բնակարանային ցուցիչների մշակման գործընթացը:
  • 2017 թ-ին ստացել է ԱՄՆ Ռատգերսի համալսարանի վկայագիր այդ համալսարանի կողմից հավաստագրված Շինարարական կառավարման նախագծերի կառավարման դասընթացի կառավարման համար:
  • Հանդիսանում է հետևյալ գրքերի հեղինակը՝ Նախագծերի կառավարում, 2015 թ., Համայնքների ռազմավարական պլանավորում և կառավարում, 2009 թ., Բնակարանային կոմունալ տնտեսություն, 2006 թ.:
  • Հանդիսացել է հետևյալ ծրագրերի ղեկավարը, մասնավորապես՝ 2001-2004 թթ. USAID կողմից ֆիանսավորվող և Վաշինգտոնի քաղաքայաին ինստիտուտի կողմից իրականացվող բնակարանների վկայագրերի գնման ծրագրի ղեկավար, 2005-2007 թթ. ԱՄՆ Պետ. Դեպարտամենտի կողմից Վրաստանի հարկադիր տեղահանված փախստականների համար բնակարանային վկայագրերի տրամադրման ծրագիր:

Տևողությունը

32 ժամ

Ժամանակացույցը

շաբաթական 3 ժամանոց 2 պարապմունք

Ծախսած ժամանակը (լսարանյին ժամեր, ինքնուրույն աշխատանք)

60 ժամ

Կրեդիտ

2 (ECTS)

Մակարդակը

Բարձրագույն և թերի բարձրագույն կրթություն

Լեզուն

հայերեն

Գինը

32,000 դրամ

Ձեղչերը

10% զեղչ համալսարանի աշխա-տակիցների և ուսանողների համար

Վկայական

Մասնակիցներին կտրամադրվի ՃՇՀԱՀ մասնակցության վկայա-կան, իսկ ավարտական առաջադ-րանքը հաջող հանձնած մասնա-կիցներին ՝ ավարտական վկայական:

Գրանցվելու համար

  • կարող եք այցելել համալսա-րանի շարունակական կրթութ-յան գրասենյակ՝ սենյակ 2221,
  • զանգահարել 58 37 73 հեռախոսահամարով,
  • կամ գրանցվել հղումով: