Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Գնագոյացումը եվ նախահաշվի կազմումը ՀՀ շինարարության ոլորտում

Սույն դասընթացը նախատեսված է ճարտարագետ-տնտեսագետների և ճարտարագետ-շինարարների համար՝ շինարարության ոլորտում գնագոյացման վերաբերյալ գիտելիքների ընդլայնման և վերապատրաստման համար:

2,545  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

Դասընթացի նկարագրությունը.

Սույն դասընթացը նախատեսված է ճարտարագետ-տնտեսագետների և ճարտարագետ-շինարարների համար՝ շինարարության ոլորտում գնագոյացման վերաբերյալ գիտելիքների ընդլայնման և վերապատրաստման համար:

Դասընթացի նպատակն է սկսնակ մասնագետներին տրամադրել գործնական գիտելիքներ և հմտություններ շինարարության ոլորտի նախահաշվային փաստաթղթերն «ընթերցելու», դրանք մշակելու և մրցութային փաթեթներ պատրաստելու համար:

 

Դասընթացի վերջնարդյունքները՝

 Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն՝

  • շինարարության ոլորտում գնագոյացման և նախահաշվային նորմավորման տեսական հիմունքներին,
  • շինարարական արտադրանքի արժեքի որոշման սկզբունքային սխեմային,
  • շինարարական արտադրանքի արժեքի որոշման հիմնական եղանակներին,
  • շինարարական արտադրանքի նախահաշվային արժեքի որոշման ձևաթղթերին,
  • շինարարական արտադրանքի նախահաշվային արժեքի որոշման հիմնական իրավական ակտերին և նորմատիվային փաստաթղթերին,
  • շինմոնտաժային աշխատանքների ծավալների որոշման կանոններին,
  • ՀՀ նախահաշվային նորմատիվային բազայի կիրառմանը,
  • շենքերի և կառուցվածքների նախահաշիվների և նախահաշվային հաշվարկների “ընթերցմանը”,
  • առանձին աշխատանքների միավոր արժեքների որոշմանը,
  • լոկալ, օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակմանը։

 

Դասընթացի տևողությունը՝

  • Դասընթացին հատկացված է 60 ժամ, որից դասախոսություն՝ 24 ժամ (ներառյալ դասընթացների ընթացքում իրականացվող գործնական պարապմունքները),
  • գործնական առաջադրանքներ՝ 36 ժամ

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆԸ

Դասընթաց

Թեմա

Ժամաքանակ

Դասախոս

 

Դասախոսություններ

24

 

1-2

ՀՀ շինարարության նախահաշվա-նորմատիվային բազան և կարգավորող իրավական ակտերը, արդի հիմնախնդիրները

4

Ավագիմյան Ռ

3-4

Շինարարական արտադրանքի արժեքի կառուցվածքը

4

Ավագիմյան Ռ

5-6

Շինարարական արտադրանքի արժեքի որոշումը բազիսաինդեքսային եղանակով

4

Ղուլյան Ա

7-8

Շինարարական արտադրանքի արժեքի որոշումը ռեսուրսային եղանակով

4

Ավագիմյան Ռ

9

Շինարարական օբյեկտների արժեքի որոշումը խոշորացված և անալոգային ցուցանիշների հիման վրա

2

Ավագիմյան Ռ

10

Օբյեկտային նախահաշվի մշակման կարգը

2

Ղուլյան Ա

11

Ամփոփ նախահաշվի մշակման կարգը

2

Ղուլյան Ա

12

Պայմանագրային գները և գնումների գործընթացը շինարարության ոլորտում

2

Ավագիմկան Ռ

 

Գործնական պարապմունքներ

36

 

13-15

Շինմոնտաժային աշխատանքների ծավալների հաշվարկում

6

Ղուլյան Ա

16-20

Լոկալ նախահաշվի որոշում բազիսաինդեքսային եղանակով՝ ըստ անհատական առաջադրանքների

10

Ղուլյան Ա

21-25

Լոկալ նախահաշվի որոշում ռեսուրսային եղանակով՝ ըստ անհատական առաջադրանքների

10

Ավագիմյան Ռ

26-28

Օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակում՝ ըստ անհատական առաջադրանքների

6

Ղուլյան Ա

29-30

Գնային առաջարկների և մրցութային փաթեթների նախապատրաստում

4

Ավագիմյան Ռ

2,546  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

Դասընթացավարի մասին.

Ղուլյան Արմինե Բագրատի

տ․գ․թ․, ՃՇՀԱՀ-ի դոցենտ

  • ՀՀ քաղաքացիական օբյեկտների նախագծերի կազմակերպա-տեխնոլոգիական և նախահաշվային բաժինների մշակման բազմամյա փորձ:
  • ՀՀ-ում Ֆրանսիայի և ՌԴ դեսպանատների, ՄԱԿ-ի գրասենյակի վերակառուցման, ՀՀ ՊՆ, առողջապահության, կրթության, հասարակական այլ օբյեկտների նախահաշվային  և մրցույթային փաստաթղթերի մշակում,

«UWC Dilijan» միջազային դպրոցի, Երևանի AYB միջին և Դիլիջանի Կենտրոնական բանկի դպրոցի, ՌԴ-ում P&G ընկերության ենթակայանի վերակառուցման  և մի քանի տասնյակ այլ օբյեկտների կազմակերպատեխնոլոգիական նախագծային փաստաթղթերի մշակում:

 

Ավագիմյան Ռիտա Էդուարդի

SAFEGE-EPTISA Ֆրանսիական ընկերության ինժիներատեխնիկական և գնագոյացման հարցերով խորհրդատու

Շինարարների միության փորձագետ

Համաշխարհային բանկի և Եվրասիական բանկի ծրագրերի իրականացման ղեկավար

Տենդերային փաստաթղթերի և գնային առաջարկների կազմման բազմամյա փորձ

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի գնագոյացման աշխատանքային հանձնաժողովի անդամ

Դասընթացի տևողությունը՝

60 ժամ, 10 շաբաթ

Դասընթացի ժամանակացույցը՝

շաբաթական 2 ժամանոց 3 պարապմունք

Ընդհանուր ծախսած ժամաքանակը՝

շաբաթական 12 ժամ, որից լսարանային՝ 6 ժամ

Կրեդիտը՝

4 (ECTS)

Մակարդակը՝

բազային

Լեզուն՝

հայերեն

Արժեքը՝

60,000 դրամ

Ձեղչերը՝

10% զեղչ համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար

Վկայական՝

Մասնակիցներին կտրամադրվի ՃՇՀԱՀ մասնակցության վկայա-կան, իսկ ավարտական առաջադրանքը հաջող հանձնած մասնակիցներին ՝ ավարտական վկայական:

Գրանցվելու համար՝

Կարող եք այցելել համալսարանի շարունակական կրթության գրասենյակ՝ սենյակ 2221,

Զանգահարել (010) 58 37 73 հեռախոսահամարով,

Կամ գրանցվել հետևյալ  հղումով: