Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի հիմունքներ

Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կարճաժամկետ վերապատրաստման դասընթացը մշակվել է ՃՇՀԱՀ անձնակազմի կողմից՝ Եվրամիության HERITAG Erasmus+ ծրագրի շրջանակներում։  

343  Ընդամենը Դիտված, no views today

Դասընթացի նկարագրությունը.

Մշակող: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ)

Տևողությունը: 18 – 22 հունիսի, 2018

Գրանցման ժամկետը: 20 մայիսի – 15 հունիսի, 2018

Բեռնվածությունը: 1,5 կրեդիտ

Լեզուն: հայերեն

 

Դասընթացի մշակող

Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կարճաժամկետ վերապատրաստման դասընթացը մշակվել է ՃՇՀԱՀ անձնակազմի կողմից՝ Եվրամիության HERITAG Erasmus+ ծրագրի շրջանակներում։  

 

Նպատակը և խնդիրները

Այս ծրագրի նպատակն է վերապատրաստվողներին ներկայացնել ԱՏՀ հիմունքները, տարածական տվյալների բազաների աղբյուրները և կառուցվածքը, աշխարհագրական պրոյեկցիաները և կոորդինատային համակարգերը, տրամադրել գիտելիքներ տվյալների հավաքման, մշակման և տարածական վերլուծության վերաբերյալ։

Կարճաժամկետ դասընթացի հիմնական խնդիրներն են վերապատրաստվողներին տրամադրել հմտություններ, որոնք հնարավորություն կտան․

  • մշակել և իրականացնել նախագիծ՝ կիրառելով ԱՏՀ-երը որպես կառավարման, վերլուծության և/կամ վիզուալիզացիայի գործիք
  • մշակել և ստեղծել տարածական տվյալներ ԱՏՀ տիրույթում՝ օգտագործելով գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) տեխնոլոգիաների կողմից առաջարկվող միջոցները

344  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

Դասընթացավարի մասին.

Ուսումնասիրության հիմնական թեմաները

Դասընթացը հաջող ավարտելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել հետևյալ թեմաները

  • Թեմա 1: Ինչ են ԱՏՀ-երը, ներածություն, դասընթացի ամփոփ նկարագիր,
  • Լաբորատոր 1: ԱՏՀ հիմունքներ, տվյալների մուտքագրում, դասակարգում, նավիգացիա և առցանց օգնության համակարգ
  • Թեմա 2: Քարտեզագրության հիմունքները և հայեցակարգերը
  • Լաբորատոր 2: Քարտեզների ստեղծում
  • Թեմա 3: Տարածական տվյալների առանձնահատկությունները և կառուցվածքը
  • Լաբորատոր 3: Ատրիբուտային հարցում, տվյալների սինթեզ և կապակցում, պրոյեկցիաներ
  • Թեմա 4: Տարածական տվյալների կառավարում, երկրատեղեկատվական տվյալների բազաներ
  • Լաբորատոր 4: Դասակարգումներ, վեկտորային տվյալների խմբագրում, գեոկոդավորում
  • Թեմա 5: Վեկտորային տվյալների տարածական վերլուծություն
  • Լաբորատոր 5: Տարածական հարցում, վերաշերտավորում (overlay) և վերլուծություն
  • Թեմա 6: Ռաստերային տվյալների տարածական վերլուծություն
  • Լաբորատոր 6: Քարտեզներ, տարածական վերլուծություն, կապակցում (geo-referencing.)
  • Թեմա 7: Տարածական վիճակագրություն և աշխարհագրական վիճակագրություն  

Դասընթացն անվճար է: