Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
Անձի անհատական որակները՝ որպես բիզնեսում հաջողության հասնելու գրավական (դասընթացի սկիզբը՝ 19 սեպտեմբերի, 2019 թ.)

Դասընթացի նպատակն է` ճարտարապետության, դիզայնի, շինարարության և այլ ոլորտների մասնագետներին ծանոթացնել իրենց մասնագիտական բնագավառում հաջող բիզնես-գործունեություն վարելու, ինչպես նաև հաճախորդների հետ հարաբերվելու համար անհրաժեշտ անհատական հմտություններին:

113  Ընդամենը Դիտված, no views today

Դասընթացի նկարագրությունը.

Ցանկացած բիզնեսում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է`

  • տիրապետել հաղորդակցական հմտություններին, այսինքն ունենալ «զգացական ինտելեկտ»,
  • արագորոն ճանաչել սեփական և այլոց անհատական առանձնահատկությունները, որոնք նպաստում կամ խոչընդոտում են հաջող գործունեությանը,
  • տիրապետել խնդրահարույց մարդկանց հետ հարաբերվելու և ապակառուցողական հոգեբանական մանիպուլյացիաներից խուսափելու հմտություններին,
  • ունենալ «ակտիվ լսելու» հմտություններ՝ գործընկերների, հաճախորդների և պատվիրատուների հետ արդյունավետ շփում կազմակերպելու համար։

Նաև իմանալ`

  • ինչպե՞ս ներկայացնել սեփական գաղափարները, որպեսզի դրանք ոգեշնչեն մարդկանց,
  • ինչպե՞ս վստահություն և հարգանք ձեռք բերել ու նաև ազդել մարդկանց վրա,
  • ինչպե՞ս բարենպաստ տպավորություն գործել համագործակցության սկզբում,
  • ինչպե՞ս զարգացնել սեփական ինտուիցիան ։

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  1. հաջողությունը և որոշումների ընդունման առանձնահատկությունները ճարտարապետական, դիզայներական, շինարարական ոլորտի բիզնես ձեռնարկությունների համար,
  2. ինտուիցիան, որպես մարդկային բանականության բարձրագույն ձև, դրա դերը որոշումների կայացման գործընթացում,
  3. հաճախորդների հետ փոխհարաբերվելու առանձնահատկությունները,
  4. ոչ վերբալ (ոչ բառային) հաղորդակցությունը որպես շփման հիմնական միջոց,
  5. ինքնավստահությունը և դրա դիվերսիֆիկացիան,
  6. ռիսկերի գնահատումը և կառավարումը,
  7. կազմակերպչական առաջնորդության առանձնահատկությունները և այլն:

Դասընթացը կանցկացվի ինտերակտիվ միջավայրում՝ մասնակիցների գործնական հմտությունները զարգացնելու համար։

Դասընթացին կարող են մասնակցել՝ բարձրագույն և թերի բարձրագույն կրթություն ունեցող անձինք:

114  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

Դասընթացավարի մասին.

Կ որեկյան Լուսինե Մաքսիմի

Մասնագիտացում` կրթական համակարգի խորհրդատու-հոգեբան, ներառական կրթության մասնագետի և միջազգային դպրոցների խորհրդատու-հոգեբանի 20-ամյա փորձ Միացյալ Արաբական Էմիրություններում (12 տարի), Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում (3 տարի), իսկ 2015 թվականից ի վեր Հայաստանում։

Ներկայումն աշխատում է որպես՝

  • Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամի տնօրեն
  • եվրոպական դպրոցում մանկավարժության գծով փոխտնօրեն և խորհրդատու-հոգեբան

Աշխատանքի ընթացքում՝

  • կազմակերպում է հոգեվերլուծության, հոգեթերապիայի զարգացմանն ու հասարակության մեջ ավելի լայն ճանաչմանը նպաստող սեմինարներ, գիտաժողովներ,
  • իրականացնում է անձնային որակների, իմացական գործընթացների առանձնահատկությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներ,
  • կազմակերպում է աշակերտների/ուսանողների և աշխատակիցների ինքնազգացողության, հաստատության մթնոլորտի բացահայտմանն ուղղված հետազոտություններ,
  • մշակում և իրականացնում է աշակերտների/ուսանողների անձնային որակների և իմացական գործընթացների զարգացմանն ու շտկմանն ուղղված ծրագրերի,
  • իրականացնում է աշակերտների, ուսանողների և աշխատակիցների հետ հոգեբանական թեմաների շուրջ բազմաբնույթ ծրագրերի (թրեյնինգներ, սեմինարներ և այլն):

Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ է 1996 թվականից։

Տևողությունը՝

12 ժամ

Ժամանակացույցը՝

շաբաթական 2 պարապմունք՝ 2 ժամ տևողությամբ

Դիմելու համար անհրաժեշտ մակարդակը՝

բարձրագույն և թերի բարձրագույն կրթություն

Լեզուն՝

հայերեն

Գինը՝

14,000 դրամ

Ձեղչերը՝

10% զեղչ համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար

Վկայական՝

Մասնակիցներին կտրամադրվի ՃՇՀԱՀ մասնակցության վկայա-կան, իսկ ավարտական առաջադրանքը հաջող հանձնած մասնակիցներին ՝ ավարտական վկայական:

Գրանցվելու համար՝

  • կարող եք այցելել համալսարանի շարունակական կրթության գրասենյակ՝ սենյակ 2221,
  • զանգահարել 58 37 73 հեռախոսահամարով,
  • կամ գրանցվել հղումով: