Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

HERITAG Էրազմուս + նախագիծ. սույն թվականի փետրվարի 28-ին  ՃՇՀԱՀ-ում կայացրած աուդիտի հանդիպում

2016 թվականի հունվար ամսից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), այլ գործընկեր համալսարանների / հաստատությունները հետ միասին իրականացնում HERITAG Էրազմուս + նախագիծը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից:

Ծրագրի նպատակն  է իրականացնել միջառարկայական բարեփոխումներ բարձրագույն կրթության մագիստրոսական և շարունակական կրթության ծրագրերում՝ մշակութային ժառանգության փաստաթղթերի, զբոսաշրջության կառավարման և ձեռներեցության ոլորտներում երկրատեղեկատվական տեխնոլոգիաների  կիրառմամբ:    Նախագիծը նպաստում է համալսարանների, արդյունաբերության և վարչարարության ոլորտների շահակիցների միավորմանը: Ուսումնական բարեփոխումները միավորում են կարողությունների զարգացում Վրաստանի և Հայաստանի ազգային և տարածաշրջանային երեք հիմնական առաջնայնությունների ուղղությամբ. երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ժառանգության պահպանման և փաստաթղթավորման և զբոսաշրջության բիզնեսի և ձեռներեցության խթանում:

Սույն թվականի փետրվարի 28-ին Էրազմուս+ Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների կողմից, մասնավորապես գրասենյակի ղեկավար Լանա Կարլովայի և աշխատակից Անի Թորոսյանի նախաձեռնությամբ ՃՇՀԱՀ-ում անց է կացվել արտաքին աուդիտի հանդիպում: Հանդիպմանը Մասնակցեցին մոտ 30 գործընկեր համալսարանների և հաստատությունների ներկայացուցիչներ:  ՃՇՀԱՀ-ի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր պարոն Վ. Եդոյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին: Նախագծի Հայաստանի համակարգող պարոն Վ. Հովհաննիսյանը  ներկայացրեց նախագծի նվաճումներն և առաջընթացը: Մասնակիցները ընդգծեցին, որ ծրագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում անցկացված մի շարք վերապատրաստումնեը շատ օգտակար էին իրենց համար: Մասնակիցները պատասխանեցին Լանա Կարլովայի բազմաթիվ հարցերին:

1,170  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

28.02.17

1,171  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր