ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Ճարտարապետության և շինարարության Հաաստանի ազգային համալսարանում անցկացվեցին «Պատկերագրանցում կամ Graphic Recording» խորագիրը կրող վարպետության դասեր:
15 ուսանողի համար վարպետության դասերը վարեցին գերմանական GIZ և MOMIK ընկերությունների կողմից վերապատրաստված և որակավորում ստացած ՃՇՀԱՀ-ի Դիզայնի ֆակուլտետի դասախոս, նկարիչ-դիզայներ Անի Առաքելյանը և նույն ֆակուլտետի ասիստենտ, ՀԳՊԱ դասախոս, արվեստագիտության թեկնածու Անի Աճառյանը:
Վարպետության դասերն անցկացվեցին 5 օր` 2-ական ժամով՝ շարունակական հաջորդականությամբ: Այդ ընթացքում մասնակիցները ստացան պատկերագրանցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք հնարավորություն կունենան կիրառել գործնականում:
Այսօր՝ դասընթացներին մասնակից ուսանողները, Դիզայնի ֆակուլտետի կողմից ստացան վկայականներ: