(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Սենտ էտիենի դպրոցի հետ համատեղ աշխատանքային օրերն ամփոփվեցին հավաստագրերով

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց Ֆրանսիայի Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի պատվիրակության այցը:

Արդեն ավանդաբար՝ դասախոսներ Րաֆֆի Բեդրոսյանի և Անդրե Սոլնեի ղեկավարությամբ մեր համալսարան ժամանած տարբեր ազգության 19 ուսանողների այցի նպատակը նույնն էր՝ 13 հայ ուսանողների հետ անցկացնել աշխատանքային համատեղ օրեր, ուսումնասիրել հայկական ճարտարապետության նմուշները:

Այս անգամ աշխարհի 8 երկրի երիտասարդ ներկայացուցիչների համար ուսումնասիրման օբյեկտ էր Սասունցի Դավթի հրապարակը, կայարանամերձ տարածքների վերակառուցումը, Երևանի զարդերից մեկը համարվող հրապարակին նորօրյա շունչ ուսանողներին և աշխատանքներիու ձեռագիր տալը:

Տարբեր խմբերի բաժանված ուսանողներն այսօր ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանին, դասախոսներին, Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի և ՃՇՀԱՀ ուսանողների համատեղ աշխատանքների կազմակերպման պատասխանատու,  ՃՇՀԱՀ քաղաքաշինության ամբիոն վարիչ  Զառա Մամյանին ներկայացրեցին իրենց նախագծերը, իրենց պատկերացումները Սասունցի Դավթի հրապարակի արդիականացման շուրջ:

«Նախագծերը տպավորիչ էին և հետաքրքիր», — նշեց ռեկտոր Գալստյանը և հավելեց, որ հատկանշական է այն փաստը, որ յուրաքանչյուր նախագիծ, կրելով իր հեղինակի ազգային մտածողությունը, կարողացել է պահպանել նաև հայկական ոճը:

Համատեղ աշխատանքային օրերին մասնակցած ուսանողները ստացան հավաստագրեր՝ վաղը Հայաստանից մեկնելու, բայց սիրով կրկին վերադառնալու հույսով:

10.03.17