ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՌԵԿՏՈՐԱՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հերթական ռեկտորատի նիստը, որը վարում էր ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը: Նիստի օրակարգում, ի թիվս մի շարք հարցերի, նաև մեր համալսարանի շրջանավարտ, օրերս ամփոփված «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի «ճարտարագիտություն» անվանակարգում հաղթած Նարեկ Պետրոսյանին պարգևատրելու հարցն էր: Շնորհավորելով և հաջողություններով պսակված բարի երթ մաղթելուց հետո՝ ռեկտորատը որոշեց Նարեկին խրախուսել դրամական պարգևով: Նիստի ընթացքում ռեկտորատի անդամները քննարկեցին համալսարանում գործող կառուցվածքային փոփոխությանների նախագիծը, մագիստրոսական կրթական ծրագրերում ուսուցման տևողությունն ու դրանց վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները: Ներկայացվեց նաև ՀՀ ԲՈՒՀ-երի առկա ուսուցմամբ բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով 2019-2020թթ. ուստարվա ընդունելության ցուցանիշների համեմատական վերլուծությունը:

 3,259 просмотров всего,  1 просмотров сегодня

18.12.19

 3,260 просмотров всего,  2 просмотров сегодня