Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ՄԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆՆ ԵՆ

Հոկտեմբերի 6-13-ը Նիժնի-Նովգորոդում կայացած ճարտարապետական և դիզայներական աշխատանքների միջազգային 28-րդ մրցույթ-ստուգատեսին, շուրջ 62 հեղինակավոր բուհերի շարքում, ներկա էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:

Մրցութ-ստուգատեսին իրենց նախագծերն էին ներկայացրել Ճարտարապետության ֆակուլտետի 16 ուսանող: Բացի հիացական ու գովասանքի խոսքերից՝ ուսանողները Հայրենիք վերադարձան նաև դիպլոմներով ծանրաբեռնված:

Նրանցից 11-ը մեր համալսարանի անունը բարձր պահեցին 1-ին կարգի դիպլոմներով, իսկ 5-ը՝ 2-րդ կարգի: Մերն էին նաև մրցույթի հատուկ դիպլոմները, որոնցով պարգևատրվեց մեկ ուսանող և Ճարտարապետության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը՝ մանկավարժական ու ստեղծագործական վարպետության համար:

641  Ընդամենը Դիտված, 9 Դիտվել է այսօր

08.11.19

642  Ընդամենը Դիտված, 10 Դիտվել է այսօր