Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՄԵՐ ԴԵՐԱՍԱՆ-ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այն, որ մեր ուսանողները բազմակողմանի տաղանդավոր են, նորություն չէ: Նորություն է Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Մինասյանի` իտալական «Ֆաբրիկա Եվրոպա» թատերական փառատոնին մասնակցությունը:

2-րդ մասնագիտությամբ դերասան լինելով՝ Նարեկը խաղում է Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր Թատրոնում: Հենց կենտրոնի թատերախումբն էլ մասնակցել է մայիսին Ֆլորենցիայում կայացած փառատոնին, որտեղ ներկայացրել է իտալացի գրող Սեբաստիանո Վասալլի հայտնի գործից «Մեքենաներ» հատվածը:

Թատերախումբը ելույթներով հանդես է եկել աշխարհահռչակ Պերգոլա թատրոնում, ապա մեկնել Նովառա՝ գրողի հայրենի քաղաք, հանդիպել նրա այրու հետ և վեադարձել Հայաստան՝ վառ տպավորություններով ու դրական լիցքերով:  

777  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

15.05.19

778  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր