(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի՛ համալսարանականներ, ուսուցիչներ, աշակերտներ, գործընկերներ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։ 

 Ամանորը ամենաընտանեկան տոնն է բոլորիս համար, նաև՝ ամենասպասվածն ու բարին: Ցանկանում եմ, որ գալիք 2023 թվականը լինի արձանագրված հաջողությունների շարունակականության ապահովման, իսկ մեր պետության ու համայն հայության համար՝ ազգային իղձերի իրականացման և նորանոր ձեռքբերումների տարի: Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմավորեն ուրախ, բարձր տրամադրությամբ:  

Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում մենք կարողացանք դրական տեղաշարժեր ապահովել կրթության ոլորտում` շնորհիվ բոլորիս աշխատանքի, շնորհիվ ձեր վստահության ու նվիրումի: Համոզված եմ, որ այդ վստահությամբ ու նվիրումով աշխատելու ենք 2023-ին` նոր նախաձեռնություններ, նոր ծրագրեր կյանքի կոչելու, մեր բոլորի երազած  կրթական որակ ապահովելու համար: 

Մենք լավագույնս գիտակցում ենք մեր  կարևոր առաքելությունը՝ կրթել, դաստիարակել ու պատրաստել  մասնագետներ, որոնք կամրացնեն ու կշենացեն մեր հայրենիքը: Համատեղ աշխատանքի ու իրագործված բազմաթիվ ծրագրերի շնորհիվ ՃՇՀԱՀ-ն այսօր իր վստահելի ու հաստատուն տեղն ունի ոչ միայն հայաստանյան, այլև կրթություն ապահովող արտերկրի լավագույն բուհերի շարքում։ Պահպանելով բուհի մեկդարյա ավանդույթները՝ պետք է պատասխանատու լինենք բոլոր այն նորարարությունների ու ծրագրերի ներդրման համար, որոնք ժամանակի հրամայականն են։ Վստահ եմ՝ ամուր կամքի, համատեղ աշխատանքի ու նպատակասլացության շնորհիվ մեր բոլոր ծրագրերը կդառնան իրականություն, և արդյունքները կգերազանցեն մեր սպասելիքները։ 

 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ։ 

ՃՇՀԱՀ ռեկտոր  Ե. Վարդանյան 

 

 259 просмотров всего,  5 просмотров сегодня

01.01.23

 260 просмотров всего,  6 просмотров сегодня