(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, մշտապես համագործակցելով արտասահմանյան բուհերի, ճարտարապետական կազմակերպությունների և արվեստանոցների հետ, այս անգամ Ռուսաստանի ճարտարապետների միության Վորոնեժի տարածաշրջանային կազմակերպության կողմից ստացել էր միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվելու հրավեր:

Ռուսաստանի Դաշնության ճարտարապետների միության Վորոնեժի տարածաշրջանային կազմակերպությունը նախաձեռնել էր Վորոնեժի «Խլեբոզավոդ թիվ 1» տարածքի վերանորոգման ճարտարապետաքաղաքաշինական հայեցակարգի մշակման բաց մրցույթ: Ժյուրիի քննարկման է ներկայացվել 43 նախագիծ:

Ժյուրիի կազմում ընդգրկված էին տարբեր քաղաքների ներկայացուցիչներ, այդ թվում համալսարանի կողմից ներկայացած ժյուրիի թիմը, որը գլխավորում էր ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճ.թ., պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը, անդամներն էին քաղաքաշինության ամբիոնի վարիչ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ Զառա Մամյանը և Ճարտարապետական նախագծման և միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ Գառնիկ Ստեփանյանը, որոնք ներկայացրին համալսարանի կողմից մեկ ընդհանուր որոշում, առաջին 3 տեղի հաղթող նախագծերի վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնության ճարտարապետների միության և մրցույթի կազմակերպիչների կողմից համալսարանը և ժյուրիի անդամները ստացել են շնորհակալագրեր:

17.05.22