ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ՏՐՎԵՑԻՆ ՍՏՈՒԳԱՐՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏՈՄՍԵՐԸ

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին տրվեցին ստուգարքային գրքույկներն ու ուսանողական տոմսերը: Միջոցառումը մեկնարկեց թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանի ողջույնի խոսքով: Պարոն Գրիգորյանը շնորհավորեց ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներին, ներկայացրեց ճարտարապետությանը նվիրված գրադարանը, ճարտարապետական ֆոնդերը, որոնցում կան գծանկարներ, էսքիզներ, լուսանկարներ: Պարոն Գրիգորյանը հույս հայտնեց, որ ապագայում ուսանողները բազմաթիվ առիթներ կունենան՝ ավելի հաճախ այցելելու թանգարան:

Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը շնորհավորելով ուսանողների նշեց, որ խորհրդանշական օր է, և պատահական չէ, որ գրքույկները տրվում են հենց Ճարտարապետների միջազգային օրը: Պարոն Շատվորյանը ուսանողներին մաղթեց ուսումնական բեղուն ընթացք, հետաքրքիր նախագծեր, ստեղծագործական անսահման միտք՝ հաղորդակից լինելու գիտելիքին, որը իրենց ամբողջ կյանքի ուղեկիցն է։

Միջոցառման ավարտին Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Կատրին Մովսիսյանը ևս հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ ուսանողներին մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կանքի բոլոր փուլերում:

 291 просмотров всего,  3 просмотров сегодня

06.10.22

 292 просмотров всего,  4 просмотров сегодня