ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՀԻՇԵՑԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդը, Հրազդանի քաղաքապետարանի հրավերով, Հրազդանի Դրամատիկական թատրոնում անցկացրեց «Արցախյան հերոսներից՝ մերօրյա հերոսներ» խորագրով մեծարման երեկո՝ ի հիշատակ Արցախյան Քառօրյա պատերազմում զոհված հերոսների:

Միջոցառմանը ներկա էին զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, քաղաքապետարանի աշխատակազմը՝ փոխքաղաքապետի գլխավորությամբ: Միջոցառումն ընդունվեց մեծ ոգևորությամբ և հոտնկայս ծափահարություններով։Նմանատիպ միջոցառումները մեր ուսանողական խորհրդի կողմից կլինեն շարունակական։

12.04.18

 775 просмотров всего,  1 просмотров сегодня