(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԵՌԱԿԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է հեռակա բակալավրիատի ընդունելություն։ Դիմորդների դիմում հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվում են տվյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական
  • կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
  • 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի
  • վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
  • զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
  • սույն կանոնների 30-32-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են
  • համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց
  • ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),
  • միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
  • տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
  • «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,
  • առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով,որտեղ գտնվում է բնօրինակը,
  • ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):

Դիմում-հայտն առցանց լրացնելու դեպքում դիմորդը ներկայացնում է սույն կետով սահմանված փաստաթղթերի կրկնօրինակները՝ էլեկտրոնային եղանակով, իսկ բնօրինակները՝ բուհ ընդունվելուց հետո:

Քննություններն անց են կացվում սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ներբուհական քննական առարկաններին և քննական տոմսերի նմուշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ընդունվածների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 20-ը:

Ստորև ներկայացված է 2021/2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների։

Դասիչ (ծածկագիր)

Մասնագիտությունը (կրթական ծրագիրը)

 

Ընդունելության տեղեր

021201.00.6

Դիզայն

150

021201.01.6

Դիզայն

55

021201.02.6

Գրաֆիկական դիզայն

60

021201.05.6

Միջավայրի դիզայն

35

073201.00.6

Շինարարական ճարտարագիտություն

255

073201.01.6

Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում

55

073201.02.6

Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն

40

073201.03.6

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում

30

073201.04.6

Գեոդեզիա և կադաստր

40

073201.06.6

Անշարժ գույքի և շինարարության կառավարում

30

073201.09.6

Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ

30

073201.10.6

Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ

30

073102.00.6

Քաղաքային տնտեսություն

85

073102.01.6

Քաղաքային ենթակառուցվածքների կառավարում

30

073102.02.6

Ջերմագազամատակարարում և օդափոխություն

55

071601.00.6

Տրանսպորտային համակարգեր

30

071601.03.6

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

30

061101.00.6

Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

50

061101.01.6

Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

50

061104.00.6

Տեղեկատվական համակարգեր

50

061104.01.6

Տեղեկատվական համակարգեր

50

031101.00.6

Տնտեսագիտություն

65

031101.01.6

Տնտեսագիտություն

65

041101.00.6

Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի

45

041101.01.6

Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի

45

101501.00.6

Զբոսաշրջություն

25

101501.01.6

Զբոսաշրջություն

25

101801.00.6

Սերվիս

25

101801.01.6

Սերվիս

25

Ընդամենը

780

Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից հայտագրված կրթական ծրագրով խումբ չձևավորվելու դեպքում Ձեզ կառաջարկվի ուսումնառությունը շարունակել հարակից այլ կրթական ծրագրով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ընդունող հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարով՝  010 58 01 56։

 

21.08.21