Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը հանդիպեց ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ 2018թ-ի հոկտեմբերին Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցած ուսանողների և աշխատակիցների հետ:

800 կամավորների շարքում ներգրավված էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջազգային կապերի վարչության արտասահմանցի սովորողների բաժնի վարիչ Տ. Հակոբյանը, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Ակադեմիական նվաճումների կենտրոնի պատասխանատու-համակարգող Զ. Թորոսյանը և 16 ուսանող (Ճարտարապետության ֆակուլտետ – 10 ուսանող, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետ – 2 ուսանող, Դիզայնի ֆակուլտետ – 2 ուսանող, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի – 1 ուսանող և Շինարարության ֆակուլտետի 2018թ. բակալավրիատի 1 շրջանավարտ):

Ռեկտոր Գալստյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի անցկացման ընթացքում աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած բարձր պատասխանատվության և համալսարանը արժանապատիվ ներկայացնելու համար և շնորհավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից  շնորհակալագրերով պարգևատրվելու կապակցությամբ:

 

1,197  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

13.11.18

1,198  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր