ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՃՇՀԱՀ-Ի ԵՎ ՎԱՐՇԱՎԱՅԻ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

«ԷՐԱԶՄՈՒՍ+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ձևավորվել է սերտ համագործակցություն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանի միջև (ՎԷԿՀ, Wyższa Szkoła Ekologii i Zarządzania w Warszawie):

ՃՇՀԱՀ-ի ու ՎԷԿՀ-ի միջև կնքվել է Համագործակցության պայմանագիր, որի արդյունքում և «ԷՐԱԶՄՈՒՍ+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակում իրականացվել են ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետի երկու դասախոսի (մեկշաբաթյա տևողությամբ) դասախոսություններ և երկու ուսանողի ուսումնառություն ՎԷԿՀ-ում (մեկ կիսամյակ): ՎԷԿՀ երեք դասախոս տարբեր ժամանակահատվածներում մեկշաբաթյա տևողությամբ դասախոսություններով են հանդես եկել ՃՇՀԱՀ-ում:

ՎԷԿՀ-ը Լեհաստանի լավագույն մասնավոր տեխնիկական համալսարաններից է, որի ճարտարապետության, ճարտարագիտության և կառավարման ֆակուլտետներում իրականացվում է ուսումնառություն ավելի քան 10 մասնագիտություններով: Նմանօրինակ բուհերի հետ համագործակցությունը ևս մեկ կարևոր քայլ է ուսումնական գործընթացի շարունակական զարգացման ճանապարհին: Հարկ է նաև նկատել, որ մասնակցությունը «ԷՐԱԶՄՈՒՍ+» միջազգային շարժունության ծրագրին մեծապես նպաստում է երկու բուհերի միջազգայնացման գործընթացին՝ հասանելի դարձնելով գործընկեր-բուհերի կրթական և ուսումնական ծրագրերը:

 391 просмотров всего,  1 просмотров сегодня

20.09.21

 392 просмотров всего,  2 просмотров сегодня