Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԼԻՏՎԱՑԻ ԿԱՆԱՅՔ ԿԻՍՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՓՈՐՁՈՎ ՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ

ԵՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ շարժունության ծրագրի շրջանակում՝ այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան է ժամանել Վիլնյուսի տեխնոլոգիայի և դիզայնի քոլեջի պատվիրակությունը, որի կազմում են քոլեջի տնօրեն Նիյոլե Կիկուտիենեն, Շինարարության ֆակուլտետի դեկան Լինա Սակալաուսկիենեն, միջազգային հարցերով համակարգող Ինգա Պիշչիկիենեն և Երկաթգծային տրանսպորտի ֆակուլտետից՝ Պետրաս Վիլեյսիսը:

Հյուրընկալված պատվիրակության այցն արդեն բարեկամական է, փոխադարձ այցերի շարքից, ինչպես ընդունելության ժամանակ նշեց ռեկտոր Գագիկ Գալստյանը: Վիլնյուսից ժամանած տիկնայք էլ խոստովանեցին, որ հայկական ջերմության և հյուրընկալության մասին բազմիցս են լսել, բայց այն տեսնելուց ու զգալուց հետո առավել զմայլված են: Ռեկտոր Գալստյանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը՝ հյուրերը, բացի հիացական խոսքերից, համալսարանին նաև գիրք նվիրեցին:

Մայիսի 13-17-ը նախատեսված այցելության ընթացքում՝ պատվիրակության անդամները հանդես կգան դասախոսությամբ, կներկայացնեն Վիլնյուսի տեխնոլոգիայի և դիզայնի քոլեջի կրթական ծրագրերը, հանդիպումներ կունենան ՃՇՀԱՀ Շինարարության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Նախատեսվում է քննարկում՝ երկու բուհերի միջև ուղիղ փոխանակումների հնարավորությունների, շինարարության ոլորտի ուսանողների անգլերենի բարելավմանն ուղղված խնդիրների, ինչպես նաև Վիլնյուսի տեխնոլոգիայի և դիզայնի քոլեջում 3-րդ կիսամյակում անգլերենով որոշ մոդուլների մատչելիությունը՝ ԷՐԱԶՄՈՒՍ+ ծրագրով ուսանողների փոխանակման վերաբերյալ:

Ինչ վերաբերում է դասախոսություններին, ապա Նիյոլե Կիկուտիենեն հանդես կգա «Լիտվայի տեխնոլոգիայի և դիզայնի քոլեջի ներկայացում, ՃՇՀԱՀ և ՎՏԴ միջև միջազգային փոխանակման ծրագրերի և ուսանողության շարժունության ծրագրերի խթանում», Լինա Սակալաուսկիենեն՝ «Բնակելի տներում էլեկտրաէներգիայի սպառումը», «Էլեկտրաէներգիայի գնագոյացման վիճակագրությունը», «Աշխարհում էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրները», «Տաք ջրի օգտագործման արդյունքում գնագոյացման խնդիրները Հայաստանում և Լիտվայում» և Ինգա Պիշչիկիենեն՝ «Ինչ է ակադեմիական ամփոփագիրը և ինչի համար է այն, ինչպես գրագետ կազմել այն», «Ակադեմիական զեկույցների կառուցվածքը» թեմաներով:

433  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

13.05.19

434  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր