Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆԸ

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի էքսկուրսիոն գործի հիմունքների հերթական դասրնթացին հրավիրված էր քարտեզագրման և GIS տեխնոլոգիաների մասնագետ։ Հրավիրյալ դասախոս տ.գ․թ․Շահեն Շահինյանն ուսանողներին ներկայացրեց քարտեզագրման պատմությունը, նորագույն տեխնոլոգիաների կիրառումն այդ ոլորտում և քարտեզների օգտագործման կարևորությունը  զբոսաշրջության մեջ։

Դասախոսության ավարտին՝ հարց  ու պատասխանների ընթացքում, քննարկվեցին նաև զբոսաշրջության ոլորտում առկա բացերն ու զարգացման ուղիները՝  կապված   տարատեսակ քարտեզների և քարտեզագրական տեխնոլոգիաների հետ: Պարոն Շահինյանը  պատրաստակամություն հայտնեց հետագայում նույնպես օգնել ուսանողներին:

26.03.18

536  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր