Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Գագիկ Գալստյանի ամանորյա ուղերձը

Սիրելի համալսարանականներ.

Շնորհավորում եմ Ձեզ՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Տարին ամփոփելով՝ կարող եմ վստահ ասել, որ 2016թ-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացած էր. տոնեցինք մեր սիրելի համալսարանի 95 ամյակը, ունեցանք բազմաթիվ ձեռքբերումներ, դրեցինք համագործակցության և ավելի լավ ապագայի հուսալի հիմքեր: Եվ այս ամենը՝ ի շնորհիվ մեր մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամի:

Սիրելի ուսանողներ.

Ամեն անցնող տարի նշանակում է ավելի շատ գիտելիքներ, հուսալի ու լուսավոր ապագայի ավելի շատ նախադրյալներ, խելացի ու ազնիվ քաղաքացի լինելու ավելի շատ հնարավորություններ: Մաղթում եմ, որ Նոր տարում դուք գտնեք այն ամենն, ինչ փնտրում եք, գտնեք այն բոլոր ուղիները, որոնք կմոտեցնեն Ձեզ ձեր նպատակներին՝ լինեն դրանք անձնական թե աշխատանքային:

Դիմավորենք Ամանորը՝ հույսով, որ այն մեր երկրի համար կլինի առողջության, հաջողության, խաղաղության, վերելքների ու հաղթանակների տարի:

736  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

25.12.16

737  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր