ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԵՌԱԿԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա հեռակա  ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն, հղումում նշված մասնագիտություններով։

Ընդունելության դիմում հայտերը ընդունվում են ս/թ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ աշխատանքային օրերին՝ ժամը ժամը 0900 -1800

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում-հայտ համալսարանի ռեկտորին, նշելով ընտրած մասնագիտությունը և կրթական ծրագիրը,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց հավելվածների (ներդիրների) սահմանված կարգով հաստատված պատճեններ (արտերկրի բուհերում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափսի),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
  • զինգրքույկի պատճեն,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվճար ուսուցման արտոնությունից օգտվելու վերաբերյալ փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • սոցանապահովության սահմանային 28 միավորից բարձր միավոր ունեցող ուսանողները՝ տեղեկանք համայնքից (առկայության դեպքում)

Փաստաթղթերի ընդունումն իրականացվելու է ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2129 աշխատասենյակ, հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010580156 հեռախոսահամարով։

Հարգելի դիմորդ.

Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից հայտագրված կրթական ծրագրով խումբ չձևավորվելու դեպքում Ձեզ կառաջարկվի ուսումնառությունը շարունակել հարակից այլ կրթական ծրագրով:

 257 просмотров всего,  5 просмотров сегодня

30.08.21

 258 просмотров всего,  6 просмотров сегодня