ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էրազմուս+ ՀԳ1 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում ուսումնառության նպատակով

Մրցույթին կարող են մասնակցել «Նախագծերի կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողները

  • Ուսումնառության ժամկետը՝ 3 ամիս
  • Ժամանակաշրջանը՝ 2018-2019 ուս. տարի, 2-րդ կիսամյակ
  • Ուսումնառության լեզուն՝ անգլերեն (առնվազն B1 մակարդակ)
  • Ֆինանսավորումը՝ 850 եվրո ամսական կրթաթոշակ, 530 եվրո ճանապարհածախս

Մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է հետևյալ փաստաթղթերն անգլերեն լեզվով մինչև 2018թ. նոյեմբերի 7-ը  ներկայացնել ՃՇՀԱՀ միջազգային կապերի վարչություն (2212 սենյակ), իսկ էլեկտրոնային տարբերակն ուղարկել international@nuaca.am էլ. հասցեին:

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով)
  • Առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ)
  • Անգլերենի իմացության հավաստագիր (TOEFL կամ IELTS), բացակայության դեպքում կիրականացվի անգլերենի իմացության ստուգում
  • Մոտիվացիոն նամակ

Ուսանողների ընտրության չափանիշներն են՝ առաջադիմությունը, անգլերենի իմացությունը և հետաքրքրվածությունը:

Մրցույթն անցկացվելու է հարցազրույցի տարբերակով: Մրցույթի անցկացման օրը կտեղեկացվի փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացրած ուսանողներին:

Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի վարչություն (2212 սենյակ, հեռ.՝ 010580177 )

 2,694 просмотров всего,  2 просмотров сегодня

01.11.18

 2,695 просмотров всего,  3 просмотров сегодня