ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
2013 թվականի մարտի 14-ին հաստատվել է« Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի(վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է ուսման վարձի վճարման հետ խնդիրներ ունեցող ուսանողներին առավել հարմար պայմաններով վարկ տրամադրելը: Ծրագիրն առաջարկում է հատուկ պայմաններ, տոկոսադրույք և մարման գրաֆիկներ: Բոլոր այն ուսանողները, ովքեր ցանկություն ունեն սովորելու ԲՈՒՀ-երում, սակայն չունեն հնարավորություն վճարելու վերջինիս համար, տվյալ ծրագրի շրջանակներում կարող են ստանալ ուսանողական վարկեր առավել բարենպաստ պայմաններով:
Սահմանված նպատակին հասնելու համար պետությունն իրականացնելու է այս ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում:
Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների `վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ուսանողների համար:
Վարկի արժույթը՝ ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումարը՝ 1.800.000 ՀՀ դրամ ուսումնառության ամբողջ ընթացքում՝ առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժնով: Յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը կարող է լինել ոչ ավելի, քան 450 հազ. դրամ` կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից:
Վարկի առավելագույն ժամկետը՝ 10 տարի: Ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարին սահմանվում է արտոնյալ ժամկետ, որի ընթացքում՝
Վարկի տարեկան տոկոսադրույքը ՝ 12%, որից պետության կողմից՝
ա) կսուբսիդավորվի 2 տոկոսային կետը,
բ) կսուբսիդավորվի 3 տոկոսային կետը գերազանցիկ ուսանողների համար:
Վարկի տրամադրման եղանակը՝ անկանխիկ: Վարկի գումարը անմիջապես փոխանցվում է ուսումնական հաստատությանը: Ապահովություն՝ ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորություն:
Միջնորդավճար՝ չի նախատեսվում:
Վարկի մարում՝ ամսական հավասարաչափ վճարներ:
Տրամադրվող տեղեկանքներ՝ տեղեկանք ԲՈՒՀ-ից, որտեղ պետք է նշվի ուսանողի ֆակուլտետը, կուրսը և ուսումնական տարվա վարձի չափը (տվյալ ուսումնական տարվա մնացորդային գումարի չափը), ԲՈւՀ-ի բանկային հաշվի համարը, ուսանողի ուսումնառության ավարտի տարին և ամիսը: Գերազանց ուսումնառության դեպքում նաև պետք է նշում լինի կոնկրետ ուս. տարվա ընթացքում տվյալ ուսանողի գերազանցության վերաբերյալ
Այլ պայմաններ՝
ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲԱՆԿԵՐՆ ԵՆ
7,940 просмотров всего, 2 просмотров сегодня