(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Տրվեց «Անվճար երթևեկություն՝ ՃՇՀԱՀ ուսանողներին» ծրագրի շարունակական մեկնարկը

ՃՇՀԱՀ-ի, Արարարատբանկ ԲԲԸ-ի և Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի միջև կնքված եռակողմ հուշագրի միջոցով, համալսարանի սոցիալապես անապահով և հասարակական ակտիվ ուսանողները մետրոպոլիտենից օգտվում են անվճար:

Այսօր, արդեն իսկ գործող ծրագրում ներգրավվեց մոտ 40 ուսանող։ ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը , Արհմիության նախագահ Հարություն Ղասաբյանը և Կարիերայի կենտրոնի ու Ընդունելությունների  բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը հանձնեցին ուսանողներին մետրոպոլիտենի քարտերը, շնորհավորեցին նրանց և մաղթեցին բարի երթ։

Հիշեցնենք, որ Ուսանողական խորհրդի այս ծրագիրը 2015 թվականին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայկյան» մրցանակաբաշխությանը «Լավագույն ինքնատիպ նախագիծ» անվանակարգում արժանացել է Հայկյան մրցանակ։

23.03.17