(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ռեկտոր Գալստյանի ուղերձը՝ ուսանողներին

Սիրելի’ ուսանողներ.

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ:

Ուսանող լինելը մեծ պատիվ է, կյանքի կարևորագույն շրջան և, միաժամանակ, ծանր պատասխանատվություն, քանի որ յուրաքանչյուր ուսանող քաջ գիտակցում է, որ ինքն է երկրի վաղվա պահապանը, կառուցողն ու մեր գործի արժանի հետնորդը:

Չկան լավ կամ վատ մասնագիտություններ, յուրաքանչյուր գործ արժևորվում է նվիրյալ մասնագետների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ: Վստահ եմ, որ մեր համալսարանում կրթություն ստացող յուրաքանչյուր ուսանող գիտակցում է իր ընտրած մասնագիտության կարևորությունն ու արժեքը, մեր հայրենքը շենացնելու, նոր ու մնայուն արժեքներով հարստացնելու առաքելությունը: Միայն բանիմաց ու գիտելիքներով օժտված հասարակությունը կարող է քայլել ժամանակի մտքին համընթաց, հետևաբար, ձեր և մեր ապագան սկսեք կերտել հենց այս օրվանից՝ յուրաքանչյուր րոպեն նվիրելով նորը, օգտակարն ու ազնիվը սովորելուն:

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ ձեզ և մաղթում, որ երիտասարդական ավյունով լեցուն ձեր բոլոր քայլերն ուղղված լինի միայն վեհ գաղափարների և բարձր արժեքների ստեղծմանն ու ծառայեն՝ ի շահ մեր երկրի:

17.11.16