(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ուսանողները բացահայտեցին գործարար դառնալու գաղտնիքները

Ինչպե՞ս դառնալ հաջողակ գործարար: Այս հարցի պատասխանն ուսանողներին, ցավոք, համալսարանական դասախոսությունները տալ չեն կարող: Հենց այս բացը լրացնելու նպատակով էլ մարտի 10-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհուրդը և Կարիերայի կենտրոնը համատեղ կազմակերպեցին «Ուսանողը՝ ապագա բիզնեսմեն» խորագրով սեմինար-հանդիպումը, որի նպատակն էր խթանել ՀՀ-ում երիտասարդ ձեռներցության զարգացմանն ու երիտասարդության շրջանում ձևավորել բիզնես մտածողություն:

Հանդիպմանը «Հայաստանի երիտասարդ գործատուների միության» նախագահ Մուշեղ Ավետիսյանը երիտասարդներին ներկայացրեց բիզնես ոլորտի առանձնահատկությունները, ապագա գործարարին անհրաժեշտ հմտությունները, խոսեց ժամանակի ճիշտ և արդյունավետ կառավարման, ինչպես նաև անձնային աճի ու հաջողության հասնելու նախապայմանների մասին:  Իսկ արդեն բիզնեսի ստեղծումից հետո ինչպես այն այն ճիշտ և արդյունավետ գործարկել, բացահայտեց ՓՄՁ ՀԱ նախագահ Հակոբ Ավագյանը: Նա ուսանողներին ներկայացրեց բիզնեսի գրանցման, կազմակերպաիրավական ձևերը և դրանց տարբերությունները, հարկատեսակները, հարկային դաշտի արտոնությունները, ինչպես նաև ՓՄՁ ՀԱ գործունեությունը և նպատակները: Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ միջավայրում, ուսանողների հետ անմիջական շփման մթնոլորտում:

11.03.16