(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մեր ուսանողները՝ հաղթած բազեականներ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի ջոկատն ամեն տարի անընդմեջ մասնակցում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին, որի նպատակը երիտասարդներին ազգային խորհրդանշանների ներքո համախմբելը, ինքնադրսևորման և ուժերը չափելու հնարավորություն ընձեռելն է:

Օգոստոսի 27-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդաական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությունը: ՃՇՀԱՀ Ուսանողական խորհրդի ջոկատը, մասնակցելով «Բազե-2016» հավաքին, զբաղեցրեց պատվավոր հորիզոնականներ՝ տարբեր մրցարշավներում։ Հպարտանում ենք և շնորհավորոմ ենք մեր հզորագույն թիմին։

Իսկ արդեն այսօր բազեականները  հանդիպեցին  ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանին և Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանին։ Գ. Գալստյանը և Հ. Հովեյանը ողջունեցին բազեականներին, շնորհավորեցին «Բազե 2016»-ում տարած հաղթանակների համար և մաղթեցին  նորանոր հաջողություններ։

31.08.16