(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մեր ուսանողները՝  «золотая архидея» մրցույթի մրցանակակիրներ

Մեր համալսարանի տաղանդաշատ ուսանողները հերթական անգամ գնահատված ու պարգևատրված են վերադարձել:

Ապրիլի 21-24-ը Ռուսաստանի Տյումեն քաղաքի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում անցկացվել է միջազգային ամենամյա «ЗОЛОТАЯ АРХИДЕЯ» ճարտարապետական նախագծերի մրցույթը, որին մասնակցել են ինչպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, այնպես էլ Գերմանիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների առաջատար բուհերի ուսանողներ:

15-րդ անգամ անցկացվող մրցույթին ներկայացվել է 1500-ից ավելի աշխատանք: Մեր համալսարանի ուսանողների 6 աշխատանք արժանացել է բարձր գնահատականների ու պատվոգրերի, 1-ի, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակների, որոնցից մեկը՝ նաև Ռուսաստանի ճարտարապետների միության կողմից:

10.05.16