(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հարգելի պարոն Գալստյան

Համալսարանի ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ Ծննդյան օրվա կապակցությամբ: Լինելով վաստակաշատ շինարար, հարգարժան ռեկտոր, դրական մարդ և յուրաքանչյուրին ավագ ընկեր՝ Դուք կարողացել եք Ձեր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում վաստակել բոլորի վստահությունը, Ձեր նպատակասլացության շնորհիվ ստեղծել ուսանելու լավագույն պայմաններն ու լավագույն մասնագետի և մարդ տեսակի օրինակ ծառայել:

Սիրելի ռեկտո’ր.

Կրկին շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն, ղեկավարման երկար ու  հաջողություններով պսակված տարիներ:

08.02.16