(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայ-իտալական համատեղ օրերն ամփոփվեցին

Հունիսի 6-ից մեր համալսարանում գտնվող իտալական պատվիրակությունն այսօր ամփոփեց իր աշխատանքները: Ֆլորենցիայի համալսարանի Ճարտարապետության դեպարտամենտի պրոֆեսոր Պաոլա Պուման և ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Մարինա Բունիաթյանը՝ ուսանողների հետ, 3 աշխատանքային օրեր անցկացրեցին միասին՝ «Ավան՝ վիրտուալ եկեղեցի» թեմայով:

Այսօր նրանք ներկայացրեցին իրենց աշխատանքներն ու պատկերացումները: Իտալիայից մեզ մոտ հյուրընկալված իտալացիները տպավորված էին, հիացած ու ոգեշնչված հայկական ճարտարապետական ժառանգությամբ:

08.06.17