(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՀՏԿՀ ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը՝ ՙԱնանիա Շիրակացի՚ մեդալակիր

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը պարգևատրվել է ՙԱնանիա Շիրակացի՚ մեդալով: Մեդալը Մհեր Մարկոսյանին տրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ՝ երկարամյա և արդյունավետ գործունեության համար:

Մեր համալսարանի ողջ անձնակազմը շնորհավորում է պրոֆեսորին՝ մաղթելով նրան արգասաբեր և նոր պարգևներով լի կյանքի տարիներ ու հիշեցնում, որ մեծ է Մհեր Մարկոսյանի ավանդը:

03.02.17