(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Էօրնեկեան դպրոցի աշակերտները՝ մեր համալսարանին հյուր

Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այցերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ավանդական բնույթ են կրում: Կարիերայի կենտրոնի, Ընդունելությունների բաժնի  և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ՝ մեր համալսարանը պարբերաբար այցեր է իրականացնում հայաստանյան ավագ դպրոցներ, ինչպես նաև հյուրընկալում ուսանողներին և աշակերտներին մեր համալսարանում:

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր դռներն էր բացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտների առջև: Շուրջ 30 աշակերտ՝ տնօրեն Սուսաննա Վարդանյանի և ուսուցիչների հետ շրջայց կատարեցին մեր համալսարանում: Ընդունելության բաժնի և Կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ՝ Էօրնեկեան հանրակրթական դպրոցի պատվիրակությունը ծանոթացավ համալսարանի տարածքին, կառուցվածքին, ընդունելության կարգին և առկա մասնագիտություններին, գործող լաբորատորիաներին, արվեստանոցներին, տեխնիկապես հագեցած լսարաններին, միջազգային կապերին ու համագործակցություններին, ձեռքբերումներին, ուսանողների ու շրջանավարտների աշխատանքներին և մասնագիտական խորհուրդներ լսեցին:

14.04.17