(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Զինծառայողներն ավարտեցին վերապատրաստման դասընթացները

Կարևորելով հասարակական պատասխանատվությունը և հիմք ընդունելով ՀՀ Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարների համատեղ ստորագրած հուշագիրը` ՊՆ զինծառայողները սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցան վերապատրաստման դասընթացներ:

ՃՇՀԱՀ-ի լրացուցիչ կրթության բաժնի կազմակերպմամբ՝ 23 զինծառայող՝ Ղարաբաղի և Հայաստանի մարզերի զորամասերից, սահմանված դասացուցակով մասնակցեցին «Շինարարություն և կոմունալ սպասարկում» ծրագրով 72 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացներին:

Այսօր, ամփոփելով երկշաբաթյա դասընթացների ծրագիրը, վերապատրաստման դասընթացների մասնակից բոլոր զինծառայողները ստացան վկայականներ:

07.10.16