(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Արտասահմանցի շրջանավարտները ստացան դիպլոմները

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հանդիսավոր կերպով հանձվեցին 2015-2016 ուսումնական տարվա արտասահմանցի, ինչպես հայազգի, այնպես էլ օտարազգի շրջանավարտների դիպլոմները:

Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Սիրիայից, Ղազախստանից, Ֆինլանդիայից, Իտալիայից և Հնդկաստանից մեր համալսարանի դիպլոմներին արժանացան 57 ուսանող, որից 51-ը՝ բակալավրի և 6-ը՝ մագիստրոսի աստիճաններով:

Մեր համալսարանից իրենց Հայրենիք՝ որպես ճարտարապետներ կվերադառնան 33 շրջանավարտ, որպես շինարար՝ 9-ը, որպես դիզայներ՝ 8-ը, Կառավարման և տեխնոլոգիայի մասնագետ՝ 4-ն ու Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի մասնագետ՝ 1-ը: Շրջանավարտներից 13-ը՝ գերազանցության դիպլոմակիր են:

Դիպլոմների հանձնման արարողության ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմը և շրջանավարտների ծնողները: Շնորհավորելով նորավարտներին՝ ռեկտոր Գալստյանը մաղթեց նրանց մասնագիտական արժանի ձեռքբերումներ, ընտրած մասնագիտության առաքելությանը հետևելու, ինքնակրթվելու և անդադար զարգանալու  պատրաստակամություն: Շրջանավարտներին իրենց շնորհավորական խոսքերն ուղղեցին նաև բոլոր ներկաները և հորդորեցին հայաստանյան տաք արևի ու ջերմ մարդկանց հյուրընկալությունը կրել մշտապես՝ իրենց հայրենի երկրներում ազնիվ ու ստեղծագործ գործունեության ողջ ընթացքում:

23.06.16