Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
  • hy
  • fr

    
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնող Քլերմոն-Ֆերանի բարձրագույն ճարտարապետական դպրոցի մագիստրատուրայի ուսանողուհիներ Ֆանտին Պենգոն և Աստրիդ Դյուման ներկայացրեցին « Ֆրանսիայի ժամանակակից ճարտարապետությունը » խորագրով շնորհանդեսը՝ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների շրջանակում : Շնորհանդես-ներկայացման ընթացքում երտասարդ ճարտարապետները անդրադարձան Լիոնի Քոնֆիանս թաղամասին և թանգարանին, Մեց քաղաքի Պոմպիդու թանգարանին, Փարիզի Լուի-Վուտոն հիմնադրամին և Մարսե քաղաքի Մյուսեմ կառույցին :

 

Յուրաքանչյուր շինության վերաբերյալ խոսելիս բանախոսները ներկայացրեցին տվյալ կառույցի ճարտարապետին, անդրադարձ կատարեցին տարգերության, օգտագործված շիարարական նորարարական նյութերին, հնի ու նորի համադրությանը, տարածության մեջ տեղակայմանը, հատակագծերին, ճարտարապետական լուծումներին, մասնաբաժիններին և վերջիններիս ֆունկցիոնալ նշանակությանը :  Միջցառմանը մասնակցում էր նաև Միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Գիտության և հետազոտության գծով պրոռեկտոր Յուրի Սաֆարյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը, հյուրեր Հայաստանի այլ ֆրանկոֆոն համալսարաններից և Ֆրանսիայից, ինչպես նաև ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողները, որոնց ակտիվությունը վկայում էր, ու շնորհանդեսը նրանց համար հետաքրքրական էր և տեղեկատվական : 

 

 

 

249 Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

250 Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

14.04.17
18.07.2017
Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական ...
14.07.2017
 2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ...
12.07.2017
Արդեն երկրորդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ...
11.07.2017
Հուլիսի 10-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետի ...