Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
  • hy
  • ru
  • en
  • fr

    
ՎԵՐԱԴԱՐՁԱՆ՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ

Մեր համալսարանի ուսանող ճարտարապետներն ու դիզայները վերադարձել են հերթական հաղթանակով: Սեպտեմբերի 18-24-ը Նովոսիբիրսկ քաղաքում անցկացված ճարտարապետության և դիզայնի ավարտական աշխատանքների միջազգային մրցույթ-ստուգատեսում մեր համալսարանի 27 ուսանողներից 16-ն արժանացան 1-ին կարգի, 11-ը՝ 2-րդ կարգի մրցանակների:

 

Մրցույթին մեր համալսարանը ներկայացնող պատվիրակության կազմում էին Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը, փոխդեկան Արմեն Շատվորյանը, ՀՀ Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը:

 

МООСАО-ի կողմից կազմակերպվող 25-րդ միջազգային մրցույթին մասնակցում էր 4 երկրի 54 համալսարանի 738 աշխատանք: Հավելենք, որ բացի 1-ին և 2-րդ կարգի մրցանակներից, մեր ուսանողներից երեքը ստացան նաև վկայագրեր՝ ՌԴ Ճարտարապետների միության, Նովոսիբիրսկի համալսարանի և Ճարտարապետների միջազգային ասոցիացիայի կողմից:

 

Վկայականների արժանացան նաև դիպլոմայինների ղեկավարներ Աննա Ենգոյանը և Գրիգոր Նալբանդյանը:

1,022 Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

1,023 Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

05.10.16
18.07.2017
Դեռևս ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր ժամանել իտալական ...
14.07.2017
 2017թ. հունիսի 21-22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ...
12.07.2017
Արդեն երկրորդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ...
11.07.2017
Հուլիսի 10-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետի ...