Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

    
ՆԱՐԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ ՄԱՐԶԻԿ

Ս/թ փետրվարի 4-ին Ծաղկաձորի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում խրախուսվեցին 2016թ. բարձր մարզական ցուցանիշներ գրանցած ուսանող մարզիկները: Ծաղկաձորում էին հավաքվել միջազգային մրցաշարերում լավագույնս ներկայացած ուսանող մարզիկները, ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթող թիմերի անդամները՝ շուրջ 100 երիտասարդ։ 2016թ. մարտի 28-30-ը անցկացվող ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի շախմատի աղջիկների մրցաշարում մեր ուսանողուհի Նարե Առաքելյանը գրավել էր 1-ին հորիզոնականը և նա ևս պարգևատրվեց:

 

Շնորհավորում ենք Նարե Առաքելյանին՝ ցանկանալով նրան միայն հաղթանակներ և անձնական ձեռքբերումներ:

 

Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպել էին ՀԵՀ-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան։ 

 

ՃՇՀԱՀ-ը վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի, ՀԵՀ-ի կազմակերպած մարզական միջոցառումներին, ինչպես նաև այլ մարզական միջոցառումների՝ տարեցտարի գրանցելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ: Նաև մեր բուհի կողմից մեծ աշխատանքներ են տարվում ուսանողության շրջանում ֆիզիկական կուլտուրայի զարգացման և առողջ ապրելակերպի արմատավորման ուղղությամբ:

 

889 Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

890 Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

06.02.17
26.05.2017
Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
25.05.2017
Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
25.05.2017
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
24.05.2017
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և ...